Սուրբ Խաչի պահքի Գ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 9. 1-9

Սրբերին ի նպաստ եղած օգնութեան մասին աւելորդ է, որ ձեզ գրեմ, որովհետեւ գիտեմ ձեր յօժարակամութիւնը, որով ձեր մասին պարծեցել եմ մակեդոնացիների մօտ, թէ՝ «Աքայեցիները անցեալ տարուանից պատրաստ են այդ օգնութեանը»։ Եւ ձեր նախանձախնդրութիւնը շատերին խթանեց։ Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպէսզի այս հարցում ձեր հանդէպ մեր ունեցած պարծանքը ի զուր չլինի, այլ, ինչպէս ասում էլ էի, որ առաւել պատրաստ գտնուէք։ Չլինի թէ, երբ մակեդոնացիները մեզ հետ գան եւ ձեզ անպատրաստ գտնեն, մե՛նք ամօթով մնանք այդ պարծանքի համար, չասելու համար՝ դուք։ Արդ, կարեւոր համարեցի խնդրել եղբայրներին, որ աւելի առաջ գան ձեզ մօտ եւ առաջուց պատրաստեն նախապէս ձեր խոստացած նուէրը, որպէսզի պատրաստ լինի այն իբրեւ սրտաբուխ նուէր եւ ոչ թէ ժլատութեամբ եղած ընծայ, քանզի, ով որ մի բան սերմանում է խնայելով, խնայողութեամբ էլ կը հնձի. եւ ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի։ Իւրաքանչիւրը թող տայ, ինչպէս յօժար է սրտով եւ ոչ թէ հարկադրաբար եւ տրտմութեամբ. որովհետեւ Աստուած սիրում է զուարթառատ տուրքը։ Եւ Աստուած կարող է ամէն շնորհ շատացնել ձեր մէջ, որպէսզի ամէն ինչում ամենայն ժամ ամենայն բաւականութիւն ստանալով՝ առատանաք բոլոր բարի գործերում, ինչպէս գրուած էլ է. «Սփռեց և տվեց աղքատներին, նրա արդարությունը մնում է հավիտյան»։

Ավետարան ըստ Մարկոսի, 8. 22-26

Եկան Բեթսայիդա. եւ նրա առաջ բերեցին մի կոյրի ու աղաչում էին, որ դիպչի նրան։ Եւ նա բռնելով կոյրի ձեռքից՝ գիւղից դուրս հանեց. նրա աչքերը թքով թրջեց եւ ձեռքը նրա վրայ դրեց. եւ հարցնում էր կոյրին, թէ բան տեսնո՞ւմ է։ Նա բացեց աչքերը եւ ասաց. «Տեսնում եմ մարդկանց, որ շրջում են ինչպէս ծառեր»։ Նա կրկին ձեռքերը դրեց նրա աչքերի վրայ. կոյրը իր աչքերը բացեց եւ տեսնում էր. բժշկուեց եւ ամէն ինչ յստակ տեսնում էր։ Նրան իր տունն արձակեց եւ ասաց. «Գիւղ մի՛ մտիր, այլ գնա՛ քո տունը, իսկ երբ գիւղ մտնես, գիւղում ոչ ոքի չասես»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Գ. օր Ս. Խաչի պահոց։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: