Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Սուրբ Ինդոսը և Դոմնան

Սուրբ Ինդոսը ներքինի էր Դիոկղետիանոս կայսեր արքունիքում Նիկոմիդիա քաղաքում, իսկ Ս. Դոմնան՝ պալատական կուռքերի քրմուհին, որ ենթարկվում էր Ինդոսին: Նրանք երկուսն էլ, ծանոթանալով Աստվածաշունչ մատյանին, դարձի են գալիս և քրիստոնյա դառնում, որի պատճառով բանտ են նետվում: Երկար տանջվելուց հետո 303թ. նահատակության պսակն են ընդունում:

Հայ եկեղեցին ս. կույսերի՝ Ինդոսի, Դոմնայի, Գղերիկոս քահանայի և 20.000 նահատակների, ովքեր այրվեցին նիկոմիդացիների եկեղեցում, հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ. կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը: