Սուրբ Թովմաս Առաքյալ

Սուրբ Թովմաս Առաքյալը՝ «երկվորյակ» անվանված, հայտնի է Ավետարանի այն դրվագից, երբ մյուս առաքյալներն ասում էին, թե տեսել են հարուցյալ Քրիստոսին, Թովմասը պնդում է, թե կհավատա միայն այն ժամանակ, երբ իր աչքերով տեսնի և իր ձեռքը մխրճի Հիսուսի խոցված կողի մեջ: Իր թերահավատությամբ հայտնի առաքյալին հաջորդ շաբաթ իսկ, Վերնատան մեջ, հայտնվում է Հիսուս. Թովմասը, հավատալով կատարված հրաշքին, ծունկի է գալիս և խոստովանում. «Տե՛ր իմ և Աստված իմ» (Հովհ. Ի 24-29): Երբ մյուս առաքյալները վարանում են Քրիստոսի հետ գնալ մահացած Ղազարոսին տեսնելու, քանի որ քարկոծվելու մեծ վտանգ կար, Թովմասը համարձակորեն ասում է. «Եկե՛ք մենք էլ միասին գնանք վարդապետի հետ, ու եթե պետք լինի մեռնել՝ մեռնենք նրա հետ» (Հովհ. ԺԱ 16):

Ըստ ավանդության, Թովմասը քարոզել է Աստծո խոսքը Պարթևաստանում և Հնդկաստանում, նետահարվելով նահատակվել ու թաղվել է Մադրաս քաղաքում:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ