Սուրբ Դիոնիսիոս Արիսպագացի

Դիոնիսիոս Արիսպագացին ըստ ավանդության Պողոս առաքյալի աշակերտն (Գործք. ԺԷ 34) ու Աթենքի նորահաստատ եկեղեցու առաջին եպիկոպոսն է: Դարձի է եկել Աթենքի Արիսպագոսում Պողոս առաքյալի քարոզությունը լսելուց հետո: Նա ականատեսն է Տիրոջ խաչելության ժամանակ տեղի ունեցած խավարմանն ու Ս. Աստվածածնի Վերափոխմանը: Ս. Դիոնիսիոսն Աստծո խոսքը տարածել է Հռոմում, Գերմանիայում, Իսպանիայում, Գալիայում (ֆրանսիա): Նրա անունով հայտնի են բազմաթիվ աստվածաբանական երկեր:

Հայ Եկեղեցին սուրբ Դիոնիսիոս Արիսպագացու, Տիմոթեոս և Տիտոս առաքյալների հիշատակը տոնում է Խաչվերացի 5-րդ կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ