Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Սուրբ Դեմետրիոս վկա

Սուրբ Դեմետրիոսը, ծնունդով Պարսկաստանից լինելով, ապրել է Կոստանդիանոս Մեծի իշխանության օրոք: Հավատալով Քրիստոսին՝ առանձնացել է Մծբինի մենաստան, Միջագետք, այնուհետև փոխադրվել է Թեոդոսիոպոլսյան մենաստան, ուր և ձեռնադրվել է սարկավագ: Վարդապետի՝ իրեն քահանա ձեռնադրելու մտադրության հետ չհամաձայնվելով և իրեն անարժան համարելով այդ աստիճանին՝ հեռացել է Եփրատի մոտ գտնվող մի լքված քարանձավ:

Հուլիանոս Ուրացող կայսրը, իր զորքերով պարսից դեմ կռվելու նպատակով, անցնելով Դեմետրիոսի քարանձավի մոտով և մուտքի մոտ տեսնելով մարդկանց բազմություն, որոնք սպասում էին բժշկվելու, հրամայում է քարերով փակել քարանձավի մուտքը, որտեղ գտնվում էին սուրբն ու իր երկու աշակերտները: Հետագայում նահատակների հրաշագործ մասունքները դուրս են բերվում քարանձավից:

Հայ Առաքելական Եկեղեցին Սուրբ Դեմետրիոս վկայի և Բասիլիսկոս քահանայի հիշատակը տոնում է Խաչվերացի Թ. կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը: