Սուրբ Դավիթ Դվնեցի

Բաժին՝ Սրբեր

Սբ Դավիթ Դվնեցին նահատակվել է 701 թ. Հայաստանում: Իշխանական տոհմից էր, նախկին անունը` Սուրհան: Նրա հայրը մուսուլման էր, իսկ մայրը` քրիստոնյա: Նա ծառայում էր արաբական բանակում: Գալով Հայաստան` հավատում է Քրիստոսին և մկրտվում Անաստաս Կաթողիկոսի կողմից` վերակոչվելով Դավիթ: 30 տարի ապրել է Դվինում, այստեղից էլ Դվնեցի անունը: Այդ ժամանակ արաբ ոստիկան Աբդուլահն սկսում է հալածել քրիստոնյաներին և Դավթին իր մոտ է կանչում` հորդորելով վերադառնալ նախկին հավատին: Մերժելով ուրանալ Քրիստոսին` անասելի տանջանքների է ենթարկվում: Բռնակալ արաբ ոստիկանը որոշում է սրբին խաչել: Մահապատժի ժամանակ Դավիթը մոտենում է խաչափայտին և ինքնակամորեն պառկում դրա վրա: Հավաքված բազմության մեջ էր նաև մահապարտի կինը, որը հորդորում էր ամուսնուն հաստատ մնալ Հիսուսի հավատին: Դավթին խաչում են և նիզակահարելով սպանում: Ամատունի եպիսկոպոսը, Մուշեղ Մամիկոնյանն ու նրա եղբայր Արտավազդը խաչից իջեցնում են նրա մարմինն ու թաղում Դվինի Սբ Գրիգոր եկեղեցու մոտ: Շարակնոցում հատուկ Մանկունք շարական կա` նվիրված Սբ Դավիթ Դվնեցուն:

Հայ Առաքելական Եկեղեցին սբ Դավիթ Դվնեցու և սուրբ վկաներ Ղամբեոսի և Ղամբեուհու հիշատակը տոնում է Սբ Խաչի 3-րդ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Դավիթ, Դվնեցի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...