Սուրբ Գրիգոր Աստվածաբան (Նազիանզացի)

Սուրբ Գրիգոր Աստվածաբանը կամ Նազիանզացին ծնվել է 328 թ. Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքի մոտ գտնվող Արիանզ գյուղում Գրիգոր եպիսկոպոսի ընտանիքում: Նա իր կրթությունն ստացել է Կեսարիայում, այնուհետև Աթենքում, որտեղ էլ ծանոթացել է քրիստոնեության մեկ այլ ապագա խոշոր դեմքերից մեկի՝ սբ Բարսեղ Կեսարացու հետ: Որոշ ժամանակ ճգնողական կյանքով ապրելուց հետո Գրիգորը վերադառնում է Նազիանզ, հոր կողմից քահանա ձեռնադրվում, այնուհետև դառնում Սասիմայի եպիսկոպոս:

Սբ Գրիգոր Աստվածաբանը սբ Բարսեղ Կեսարացու հետ համառ պայքար է մղել արիոսականների դեմ, մասնակցել նաև Կ.Պոլսի տիեզերաժողովին: Նա վախճանվել է 389 թ. հունվարի 25-ին:

Գրիգոր Նազիանզացին թողել է հարուստ գրական ժառանգություն, որը հայերեն է թարգմանվել V-VIII դարերում: Հայերեն թարգմանության մի մասը ամենայն հավանականությամբ կատարել է Մովսես Խորենացին: Սբ Գրիգոր Նազիանզացին Ընդհանրական Եկեղեցու մեծագույն աստվածաբաններից մեկն է, որը արիոսականների դեմ իր պայքարով նպաստել է քրիստոնեության անաղարտ պահպանմանը՝ իր գործերով մեծապես ազդելով քրիստոնեական աստվածաբանական մտքի ձևավորման վրա:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ