Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Սուրբ Գրիգորիսը (Մանաճիհր)

Գրիգորիսը նահատակվել է 549 թ. Դենշապուհի հալածանքների ժամանակ: Ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում՝ վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք՝ իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին, սակայն սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում է: