Սուրբ Բաբելաս Ծերունի

Սուրբ Բաբելաս Ծերունին († 298) ուսուցիչ էր Նիկոմիդիայում, Մաքսիմինոս կայսեր օրոք, որտեղ քրիստոնյա մանուկներին Սուրբ Գիրք էր ուսուցանում: Հեթանոսները կայսրին հայտնում են, որ նա երեխաներին Ս. Գիրք և քրիստոնեական բարեպաշտություն է սովորեցնում: Կայսեր այն հարցին, թե՝ «Ինչու՞ ես երեխաներին օտար կրոն սովորեցնում և ոչ մերը», ծերունին պատասխանում է. «Որովհետև ճշմարիտ հավատքը քրիստոնեականն է»: Կայսեր հրահանգով ծերունին նետվում է բանտ և տանջանքների ենթարկվում: Նրանք փորձում են սիրաշահելով համոզել երեխաներին երկրպագել կուռքերին, սակայն ի պատասխան լսում են. «Մենք երբեք չենք երկրպագի անշունչ քարե արձանների»: Այս ամենից հետո ուսուցիչն աշակերտների հետ գլխատվում է:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Սևերիանոս Սեբաստացու, Բաբելաս Ծերունու և նրա ութսունչորս աշակերտների հիշատակը տոնում է Խաչվերացի Է կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ