Սուրբ Աղեքսանդր հայրապետ

Սուրբ Աղեքսանդր հայրապետը հաջորդել է Մետրոփանոս հայրապետին: Ավանդության համաձայն` նա եպիսկոպոս է ձեռնադրվել Նիկիայի տիեզերական ժողովի մասնակից հայրապետների կողմից, երբ նրանք կայսեր հրավերով եկել էին մասնակցելու իր նախորդի հուղարկավորությանը: Եղել է առատաձեռն, պերճախոս, արդար և աներեր հավատք ունեցող մի հայրապետ, ով իր ողջ գիտակցական կյանքում անտեղիտալի պայքար է մղել արիոսականության և հեթանոս իմաստասերների դեմ: Ս. Աղեքսանդր Հայրապետը վախճանվել է 326 թ. (որոշ աղբյուրների համաձայն` 337 թ.):

Հայ Առաքելական եկեղեցին Ս. Մետրոփանոս, Աղեքսանդրոս և Պողոս Խոստովանող Հայրապետների և սուրբ նոտարներ Մարկիանոսի և Մարտիրոնի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ը կիրակիին հաջորդող հինգշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ