Սուրբ Ալեքսիանոս կամավոր աղքատը

Ալեքսիանոսը (Ե. դ.) Հռոմից էր, ազնվական ընտանիքից: Իր ամուսնության օրը հեռանում է տանից և Եդեսիա քաղաքում իրեն նվիրում է ճգնության: Երբ իր սրբության համբավը տարածվում է, կրկին փառքից փախչելով, գալիս է արևելք և մուրացկանի կերպարանքով ապրում է իր հայրական տան սանդուղքների տակ: Ցանկանալով անհայտ մնալ՝ իր մասին հետաքրքրվողներին ասում էր, որ ինքը «Աստծու մարդն» է: Մահվանից հետո Ալեքսիանոսի մոտ գտնված մի գրությունով իմացվում է նրա ով լինելը: Հետագայում Ալեքսիանոսի ծնողները նրա ճգնած վայրի վրա աղոթատեղի են կառուցում:

Հայ Եկեղեցին Ս. Մինասի, Երմոգինեսի, Գրաբոսի, Հովհաննես և Ալեքսիանոս կամավոր աղքատների հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Գ. կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ