Սուրբ Աթանաս Ալեքսանդրացի

Բաժին՝ Սրբեր

Աթանաս հայրապետը (295-373 թթ.) ծնվել է Ալեքսանդրիայում՝ հույն քրիստոնյայի ընտանիքում: Բարձրագույն կրթություն է ստացել հայրենի քաղաքի հռչակավոր աստվածաբանական ճեմարանում։ Սարկավագ ձեռնադրվելով տեղի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացու կողմից, իբրև նրա անձնական քարտուղար՝ մասնակցել է Նիկիայի 325 թ. տիեզերաժողովին և լուրջ հակահարված հասցրել Արիոսին ու նրա հետևորդներին։

Սուրբ Աթանասը, 328 թ. բարձրանալով պատրիարքական աթոռ, հետագա իր ողջ կյանքի ընթացքում անդադար պայքարում է արիոսական հերձվածի դեմ, պաշտպանում նիկիական ուղղափառ դավանանքը։ Ենթարկվելով հալածանքների՝ իր եպիսկոպոսական 47 տարիներից 15-ն անցկացրել է աքսորում։ Աթանասի մահից 7-8 տարիներ հետո՝ Կ. Պոլսի 381 թ. տիեզերական ժողովում, վերջնականապես ամրագրվում է Աթանասի վարդապետությունը:

Սուրբ Աթանաս և սուրբ Կյուրեղ Ալեքսանդրացի հայրապետները Հայ Եկեղեցու տոնելի 12 համաքրիստոնեական մեծագույն վարդապետներից են, և նրանց հիշատակը տարվա մեջ տոնվում է նաև հոկտեմբերի վերջում՝ 12 վարդապետների շարքում:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...