Սուրբ Աբրահամը և Խորենը

Սուրբ Աբրահամը և Խորենը Ղևոնդյանց աշակերտներից են: Իրենց ուսուցիչների նահատակությունից հետո աքսորվում են Ասորեստան: Շրջակայքի քրիստոնյաների կողմից հարգանքի են արժանանում՝ իբրև կենդանի խոստովանողներ: Ս. Խորենը չի դիմանում զրկանքներին և մահանում է աքսորում, իսկ սուրբ Աբրահամը վերադառնում է Հայաստան` դառնալով Բզնունիքի եպիսկոպոսը՝ խաղաղ մահվամբ ավարտելով իր կյանքը:

Հայ Եկեղեցին Աբրահամի և Խորենի, Կոզմայի և Դամիանոսի հիշատակը սովորաբար տոնում է հիսնակաց պահքի Ե. կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

 

Առաջարկում ենք նաև ընթերցել.

ԱԲՐԱՀԱՄ ՈՒ ԽՈՐԷՆ (Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի «Ազգապատում» գրքից)։

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ