Եկեղեցի, պատմություն, կրթություն, մշակույթ, արվեստ, կրոն … Ձեր լուսամուտից ներս

Սեբաստիայի սուրբ Վլաս եպիսկոպոսը

Սեբաստիայի Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ և քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և իր սրբակեցությամբ քաջալերել նահատակներին: Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում սբ Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով: Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին և նա բերվում է ատյան, ուր սուրբը Տիրոջ Հոգով լցված հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է մատնվում, նետվում է Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թ.: