Սուրբ Պեղիգեա Տարսոնացի

Սբ Պեղիգեա Տարսոնացին († 290) մեծահարուստ և ազնվական ընտանիքի զավակ է, Դիոկղետիանոս կայսեր ժամանակակիցը: Մկրտվում է և իր թանկարժեք զգեստները վաճառելով՝ բաժանում աղքատներին և կարիքավորներին: Նա մերժում է դառնալ Դիոկղետիանոս կայսեր որդեգրի կինը: Պեղիգեան իբրև քրիստոնյա հանձնվում է կայսերական դատարանին, չարչարվում, և հավատը չուրանալու համար, հրաշեկ հնոցում այրվում է:

Հայ Առաքելական եկեղեցին սբ կույսեր Թեկղի, Վառվառայի և Պեղիգեայի հիշատակը տոնում է Ս. Խաչի Դ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ