Մենք նախընտրում ենք պարզությունը

Շատերը մեզ ասում են, որ հին ձևավորումը ավելի գեղեցիկ է:

Գուցե: Չենք ժխտում: Սակայն մի կարևոր հարց կա, որը մենք պետք է մեզ տանք.

Արդյո՞ք կայքի ձևավորումը նպաստում է ընթերցանությանը: Արդյո՞ք ձևավորումը ավելի ախորժելի է դարձնում տեղադրված նյութերը կարդալուն:

Նոր ձևավորման ժամանակ աշխատել ենք օգտագործել հնարավորինս քիչ գույներ, որպեսզի դրանք չխանգարեն նյութի բովանդակության վրա կենտրոնանալուն: Հիմնական գույներն են` սպիտակ, բաց կապույտ, սև և թանաքագույն: Առաջին երկուսը նպաստում են էջում դյուրությամբ կողմնորոշվելուն, թանաքագույնը` հղումները հեշտ զատորոշելուն, սևը` սպիտակ ֆոնի վրա, տեքստեր կարդալու համար ավանդական ձևն է:

Մենք նախընտրում ենք պարզությունը:

Այնուամենայնիվ, կայքի ձևավորումը դեռ շատ կփոխվի:

Սպասեք փոփոխությունների:

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ