Պատմական մանրամասնությունները

Թե ով, երբ և ինչ առիթով է հայտնել Աստծո այս կամ այն խոսքը, հավատացյալի համար էական չէ: Աստվածային ճշմարտությունը ճանաչելու համար դա չէ կարևորը։ Հավատացյալի համար երբ, ինչ առիթով, ում միջոցով էլ որ երկրին հասած լինի աստվածային կամ այս կամ այն ճառագայթը, բովանդակ Հայտնությունը Սուրբ Հոգուց է տրված։ Եվ բխած լինելով Անայլայլելի Աստծուց, Ում մեջ չկա «փոփոխման ստվեր», այն չի կարող չունենալ համընդհանուր և հավիտենական նշանակություն՝ որպես կենդանի Աստծո անխախտելի կամք, աստվածային անփոփոխելի ճշմարտության երկրային ցոլք։

Պատմական իրադարձությունները քրիստոնեական աշխարհայացքի համար ինքնին երկրորդական նշանակություն ունեն. առավել կարևորը նրանց ներքին, անանց իմաստն է, որը կարող է չնկատվել առաջին պլան մղված պատմական իրադարձությունների մեջ(1

Այս պատմական հետազոտությունների մեծ մասն ի զորու է բավարարել ոչ թե գիտակցության խոհեմ պահանջները, այլ, ավելի շուտ, աննպատակ հետաքրքրասիրութունը։ Մեղսալից մարդկության կամքին այնքան հատուկ են թեթևամիտ հնարքները, որ յուրաքանչյուր նոր պատմական մանրամասնություն պատեհություն է ընձեռում աստվածային հայտնության գանձը վերածելու ինչ-ինչ ոչ պիտանի պատմական տեղեկատուի։

Հարկ է հստակ հասկանալ, որ Կենաց Գիրքը Աստծո խոսքն է, որն ունի ոչ թե տեղային և ժամանակավոր, այլ համամարդկային և հավիտենական նշանակություն, և որ այս համամարդկայինն ու հավիտենականը հատուկ են աստվածաշնչյան յուրաքանչյուր անձի և Հայտնության ամեն մի խոսքի։

«Ավետարանը,- գրում է մի հեղինակ,- վաղուց տեղի ունեցած և պատմության գիրկն անցած իրադարձությունների արձանագրություն չէ, այն միշտ արդիական է, այն հավերժ է, ինչպես նրանում ամփոփված ճշմարությունները, որոնք անդադրում իրականանում են մարդկանց կյանքում սերնդեսերունդ»։

Աստվածաշնչի ներքին իմաստի հենց այս ընկալումն է, որ պատմական մանրամասների պատճառով խաթարվում է շատերի համար՝ շեղելով ուշադրությունը հավիտենականից դեպի ժամանակավորն ու անցողիկը։

Ահա թե ինչու է հնարավոր մեզ բոլորիս ծանոթ ցավալի երևույթը, երբ աստվածաբանութանն ու Եկեղեցու պատմությանը քաջատեղյակ մարդիկ ի զորու չեն քրիստոնեաբար մտածելու և զգալու(2

——————————————————-

(1) Օրինակ` ջրհեղեղի պատմությունը նախևառաջ մեղքի, դատաստանի, փրկության և նոր կյանքի մասին է, մինչդեռ տապանի չափսերը, կենդանիների քանակը, ջրհեղեղի տևողությունը և այլն երկրորդական հարցերից են:

(2) Как читать Библию? Москва, 1996, стр. 4-5.

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ