Պայծառակերպության տոն կամ Վարդավառ

Պայծառակերպություն

Քրիստոսի Պայծառակերպությունը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և խորհրդանշում է Քրիստոսի պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես և Հակոբոս առաքյալների առջև, որն, ըստ ավանդության, տեղի է ունեցել Թաբոր կոչված լեռան վրա։

Քրիստոսի պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17․ 1-13), Մարկոս (9․ 1-12) և Ղուկաս (9․ 28-36) ավետարանիչները։
«…Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը. և նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը։ Եւ ահա նրանց երևացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ։ Պետրոսը պատասխան տվեց և ասաց Հիսուսին. «Տե՛ր, լավ է, որ մենք այստեղ ենք. եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եւ մինչ նա դեռ խոսում էր , ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, դրա՛ն լսեցեք»։ Երբ աշակերտներըայս լսեցին, իրենց երեսի վրա ընկանև սաստիկ վախեցան։ Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՛ ելեք և մի վախեցեք»։ նրանք աչքները բարձրացրին և Հիսուսից բացի ոչ ոքի չտեսան» (Մատթ. 17․ 2-8)։

Հայ եկեղեցում Քրիստոսի Պայծառակերպությունը տոնվում է Զատիկից 98 օր հետո, որ կարող է հանդիպել հունիսի 28-ից մինչև օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում։ Հայաստանյայց Եկեղեցում տոնը կոչվում է նաև Այլակերպության տոն և կամ Վարդավառ։ Վերջինս հին հայկական տոնի անունից է, որի հետ է կապվում նաև միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը։

Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի օրը մեռելոց է։

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ