Պահք և գուշակություն

Բաժին՝ Պահքի օրեր
Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
----------------------------------

ՊԱՀՔ ԵՎ ԳՈՒՇԱԿՈՒԹՈՒՆ

Սուրբ Սարգսի տոնի օրվան սպասում են հատկապես դեռ չամուսնացած երիտասարդներն ու երիտասարդուհիները, որովհետև այդ օրը սովորություն է աղի բլիթ պատրաստել և ուտել` երազում իմանալու-տեսնելու համար ապագա հարսնացուին կամ փեսացուին։ Թե երբ է սկսվել այս սովորույթը՝ հստակ հայտնի չէ։ Շատ հավանական է, որ այն հին հեթանոսական գուշակության արարողությունների մաս եղած լինի, որը մուտք է գործել քրիստոնեության մեջ։ Աղը և հացը հավանաբար կապվում է պահքի հետ, որի շրջանը երբեմն կոչվում է նաև աղուհացի օրեր։ Սակայն որ աղաբլիթի հետ կապված արարողությունը գուշակություն է, դրանում ոչ ոք չի կասկածում։ Սուրբ Եղիշե պատմիչը հայտնում է, որ սուրբ Մեսրոպ Մաշտոցը և այլ հոգևորականներ, ինչպես նաև քրիստոնայները պահքի և աղոթքի մեջ էին` իրենց անձերը հոգեսպան վնասներից հեռու պահելու համար։ Մինչդեռ այսօրվա քրիստոնյաները հաճախ անգիտությամբ պահքի կամ տոների հետ կապում են նաև ինչ-ինչ գուշակություններ, որոնց հետևելը վայել չէ քրիստոնյաներին։ Կա սատանայապաշտության գիտակցական և ոչ գիտակցական ձև։ «Դևերը ժամանակակից աշխարհում» վերնագրով մի հոդվածի հեղինակն իրավամբ նշում է, որ մոգությամբ, աստղագուշակությամբ, ձեռնագուշակությամբ կամ որևէ այլ գուշակությամբ զբաղվելը մարդուն ներքաշում է սատանայական էներգիաների ոլորտը, որը դուրս է աստվածային լույսի սահմաններից, և այդտեղից միայն հրաշքը կարող է փրկել մարդուն։ Այդպիսին է նաև այսպես կոչված ժողովրդական որոշ բժիշկների գործելակերպը, որոնք տարբեր միջոցներով, նաև ինչ-որ աղոթքներով բուժում են մարդկանց և բժշկության վերջին փուլի համար մարդուն ուղարկում եկեղեցի` մկրտվելու, որովհետև, նրանց պնդումով, առանց դրա չի կարելի շարունակել բժշկությունը։ Ցավոք, այսպիսի դեպքեր նաև մեզանում են լինում. վերջերս մկրտության եկած մի ընտանիքի անդամներ անկեղծորեն խոստովանեցին, որ իրենց մկրտության է ուղարկել այսպես կոչված բժիշկը՝ բուժման հաջորդ փուլին անցնելու համար։ Սա հասկանալի է, որովհետև սատանային շատ ավելի ցանկալի է գայթակղել մկրտված մարդուն, քան թե չմկրտվածին։ Ուստի քրիստոնյաներին խորհուրդ ենք տալիս հեռու մնալ այս կարգի մարդկանցից։

Վերադառնանք աղաբլիթին։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չենք հանդիպում, որ Աստծուն հավատարիմ մարդը գուշակության դիմեր` իմանալու համար իր ապագա կողակցին։ Սակայն Իսահակի համար կին ընտրելու մեկնած Աբրահամի ծառան աղոթում է, որպեսզի Աստված իրեն հասկացնի, թե որն է այն աղջիկը, որին ինքը պիտի ընտրեր Իսահակի համար։ Հետևաբար, եթե հետաքրքրված ենք այս հարցով, ապա կարող ենք միայն աղոթել, իսկ ով գուշակություն է անում՝ նա պիղծ է Աստծո առաջ։ Այս մասին հենց Աստված Ինքն է ասում իսրայելացիներին. «Ձեր մեջ թող չգտնվի այնպիսի մեկը, որը կախարդությամբ կամ գուշակությամբ զբաղվի, կանխագուշակումներ անի, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով զբաղվում է այդպիսի բաներով. մարդիկ հավատում են հմայություններին ու կախարդություններին, բայց քո Տեր Աստվածը քեզ այդպես վարվելու հրաման չի տվել» (հմմտ. Բ Օրինաց ԺԸ 10-14)։

Հատկորոշիչներ՝ գուշակություն, պահք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Պահոց հանդուրժողականություն

Ադամ քահանա Մակարյան  Պահքի հետ կապված մեր...

Դատավորի կիրակի

Ավետարանական Անիրավ դատավորի առակի համառոտ բացատրություն։ Առակը հարատև աղոթքի հորդոր է հնչեցնում։ Հեղինակ՝ Ադամ քահանա Մակարյան, «Քրիստոնեության իսկությունը» գրքից։

Եղիական պահք

Հայ Եկեղեցու կողմից սահմանված չորս եղանակի...