Շավիղ Ժ.

Հարց. Եղբա՛յր, ինչքան դժվար բաներ կան, մեզ ես առաջարկում: Տարբեր օրինակներով ցույց ես տալիս քրիստոնեության բարդ ու դժվարին լինելը: Բայց իմ հոգին շատ է փափագում դրան: Քրիստոսի ծառայության լուծը որքան էլ որ ծանր լինի, հոժարությամբ պատրաստ եմ վերցնելու և հանձնառու եմ նրա պատվերներն անթերի կատարելու: Դու միայն քրիստոնեության նշանը բացատրիր, աղաչում եմ քեզ:

Պատասխան. Ես հիմա քրիստոնեության նշանը քեզ չէի բացատրի, քանի դեռ չէիր ըմբռնել բոլոր զգուշացնող խրատները, բայց հոժարությանդ և սրտիդ բաղձանքին նայելով՝ ավելորդ համարեցի այդ բոլորը միանգամից ասել: Դրանք վերջում էլ կկարողանաս հասկանալ: Հիմա քեզ բացատրեմ քրիստոնեության արտաքին նշանը: Դա Քրիստոսի սուրբ և պատվական Խաչն է, ինչպես որ ամեն անգամ խաչակնքում ենք և Խաչին պատիվ և պաշտոն մատուցում:

Հարց. Ինչո՞ւ են քրիստոնյաները այդքան պատվում Քրիստոսի Խաչը:

Պատասխան. Սովորական մի բան չկարծես Քրիստոսի սուրբ Խաչը, որովհետև Խաչը մեր փրկության գործիքն է, ինչպես որ սկզբում Բ Շավիղի մեջ ասացինք, եթե Քրիստոս չխաչվեր, մարդկային բնությունը սատանայի գերությունից չէր ազատվի: Դրա համար Քրիստոսի Խաչին պատիվ և պաշտոն ենք մատուցում և նրանով Հոր Խոսքը՝ Հիսուս Քրիստոսին ենք երկրպագում:

Հարց. Հիմա խաչակնքելով քրիստոնյա կլինե՞մ: Դա բավակա՞ն է քրիստոնյա լինելու համար:

Պատասխան. Երբ երեսդ խաչակնքես, տեսնողները կհասկանան, որ դու քրիստոնյա ես, բայց գիտե՞ս արդյոք, թե ինչի համար ես խաչակնքում երեսդ:

Հարց. Տեսնելով, որ ուրիշները խաչակնքում են, ես էլ նրանց նայելով խաչակնքում եմ: Բայց ինչո՞ւ, չգիտեմ:

Պատասխան. Երբ խաչակնքում կամ Խաչի նշանն ենք տեսնում, Քրիստոսի՝ մեզ համար Խաչի վրա մեռնելը և մեզ սատանայի գերությունից ազատելու երախտիքն ենք հիշում: Սրանից հետո Քրիստոսի սիրով զորացած պետք է ասենք. «Քրիստոս մեզ համար խաչվեց և մեզ սատանայի գերությունից ազատեց»:

———————

Հին հղումը

Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...