Նախատոնակ

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

———————————————————————————————————

Նախատոնակը տոնից առաջ, նախորդ օրը երեկոյան ժամերգությունից հետո կատարվող արարողությունն է:

Սուրբ Գրիգոր Տաթևացին նախատոնակը հետևյալ կերպ է բացատրում. ինչպես թագավորի որևէ քաղաք գնալու ժամանակ նախ ավետավորներն են ժամանում, ապա քաղաքացիները զարդարում են թե՛ իրենց, թե՛ քաղաքի փողոցները և պատրաստ սպասում, նույնպես էլ տոների պարագայում է, որոնցից առաջ սակավ-ինչ հոգեպես ուրախանում ենք և մեզ պատրաստում: Տերունական տոների նման այս տոների ժամանակ էլ նախատոնակը կատարվում է երեկոյան, քանզի այս սրբերը Քրիստոսի աթոռակիցներն են, Նրա զինվորները: Նախատոնակը խորհրդանշում է այս կյանքը, որի ընթացքում հավատքի ենք գալիս, իսկ տոնի բուն օրն արդեն խորհրդանշում է հանդերձյալ կյանքը, որտեղ շնորհներով տեսնելու ենք Փրկչին: Այդ իսկ պատճառով էլ նախատոնակին դուրս ենք բերում Խաչն ու Ավետարանը, որոնք Քրիստոսի տնօրինության ապացույցներն են: Եվ Քրիստոսն Ինքը մեզ երևում է Խաչով ու Ավետարանով:

Նախատոնակին տոնում ենք սրբերի երկինք ելնելը, իսկ տոնի օրը՝ նրանց պսակի և փառքի արժանանալը:

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ