Յակոբ Սրճեցու կեանքը (արեւմտահայերէն)

ՍՈՒՐԲ ՅԱԿՈԲ ՍԱՐՈՒԳԵՑԻ

Ս. Յակոբ Սարուգեցի ծնած է 451ին, Եփրատի ափին գտնուող Քուրտամ գիւղը (Սարուգի շրջան) եւ մահկանացուն կնքած 521ին։

Ուսումը ստացած է Եդեսիոյ Դպրոցը։

Սարուգի եպիսկոպոս եղած է պարսիկներու Կաւատ Ա. Թագաւորի քրիստոնեաներու դէմ շղթայազերծած հալածանքներու ամէնածանր շրջանին։

Հեղինակ է աւելի քան 700 քարոզներու։

Կը նկատուի Ս. Եփրեմ Խուրիէն ետք Ասորի Ուղղափառ Եկեղեցւոյ ամէնէն համբաւաւոր բանաստեղծ-աստուածաբանը։ Ս. Եփրեմ կոչուած է «Ս. Հոգիին Քնարը», իսկ Ս. Յակոբ՝ «Ս. Հոգիին Սրինգը»։

Հայոց մօտ ծանօթ է որպէս Յակոբ Սարուգեցի, Յակոբ Սրճեցի կամ Յակոբ Արծուապայի Եպիսկոպոս: Հայ Եկեղեցւոյ տօնելի Սուրբերէն չէ, այլ Յայսմաւուրքին մէջ կը յիշատակուի 5 Յունիսին (Յայսմաւուրք, Կոստանդնուպոլիս, 1834, էջ 243-244)։

Ս. Յակոբի «Տէր Յիսուս Քրիստոսի Չարչարանքի Աւագ Ուրբաթ Օրուան Համար» Ճառը, որ ծանօթ է նաեւ որպէս «Մեծ Ուրբաթի Կտակը», մեր Եկեղեցւոյ մէջ կը կարդացուի Աւագ Ուրբաթ օրը, Առաւօտեան Ժամերգութեան աւարտին, վերջին «Հայր Մեր»էն առաջ։

Հատկորոշիչներ՝ կեանքը, Յակոբ, Սարուգեցի, Սրճեցի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more