Մեծ պահքի ԼԳ. օր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երկրորդ օրենք, 10. 1-15

Այն ժամանակ Տէրն ինձ ասաց. «Երկու քարէ տախտակ կոփի՛ր նախկինների նման ու բարձրացի՛ր լեռը: Փայտից տապանակ պատրաստի՛ր քեզ համար, եւ ես այդ տախտակների վրայ կը գրեմ այն նոյն պատգամները, որ գրուած էին քո ջարդած առաջին տախտակների վրայ: Դրանք կը դնես տապանակի մէջ»: Ես կարծր փայտից տապանակ պատրաստեցի, առաջին ների պէս երկու քարէ տախտակներ կոփեցի եւ բարձրացայ լեռը: Երկու տախտակներն իմ ձեռքին էին: Նա նախկինում գրածի նման երկու տախ տակների վրայ գրեց այն տասը պատուիրանները, որ Տէրը ձեզ հաղորդել էր լերան վրայ, կրակի միջից, եւ Տէրը դրանք տուեց ինձ: Ես նորից իջայ լեռից ու տախտակները դրեցի տապանակի մէջ. եւ դրանք այնտեղ են մնում, ինչպէս պատուիրել էր ինձ Տէրը: Իսրայէլացիները Յակիմի որդիների Բերոթ բնակավայրից չուեցին դէպի Սադայի: Ահարոնը մեռաւ այնտեղ ու այնտեղ թաղուեց: Նրա որդի Եղիազարը քահանայ դարձաւ նրա փոխարէն: Այնտեղից չուեցին դէպի Գադգադ, Գադգադից՝ դէպի Ետակա՝ ջրի վտակների երկիրը: Այդ ժամանակ Տէրը Ղեւիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջեւ, ծառայեն նրան ու նրա անունով աղօթք անեն, ինչպէս որ լինում է մինչեւ այսօր: Այդ իսկ պատճառով ղեւտացիներն իրենց եղ բայրների մէջ բաժին ու ժառանգութիւն չունեն, քանի որ Տէրն ինքն է նրանց բաժինն ու ժառանգութիւնը, ինչպէս որ ասաց նրանց: Քառասուն օր, քառասուն գիշեր ես մնացի լերան վրայ, եւ Տէրն ինձ լսեց այս անգամ էլ ու չուզեց կոտորել ձեզ: Տէրն ինձ ասաց. «Գնա՛, քայլի՛ր քո այդ ժողովրդի առջեւից, որպէսզի նրանք մտնեն ու ժառանգեն այն երկիրը, որ երդումով խոստացայ տալ նրանց հայրերին»: Արդ, Իսրայէ՛լ, ի՞նչ է պահան ջում քեզանից քո Տէր Աստուածը. միայն այն, որ երկնչես քո Տէր Աստծուց, ընթանաս նրա ցոյց տուած ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես քո Տէր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էութեամբ, պահես քո Տէր Աստծու պատուիրաններն ու նրա օրէնքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, որպէսզի քեզ համար լաւ լինի: Երկինքն ու երկինքների երկինքը, երկիրն ու նրա մէջ գտնուող ամէն ինչ պատկանում են քո Տէր Աստծուն: Տէրը, սակայն, բարեհաճ գտնուեց ու սիրեց ձեր հայրերին եւ նրանցից յետոյ ընտրեց ձեզ՝ նրանց յետնորդներին, բոլոր ազգերի միջից, ինչպէս որ տեսնում էք մինչեւ այսօր:

Հոբ, 19. 1-29

Յոբը խօսեց ու ասաց. «Մինչեւ ե՞րբ պիտ տանջէք իմ հոգին, խօսքերով պիտ ընկճէք իմ անձը: Իմացէ՛ք, որ Տէրը ինձ հետ այսպէս վարուեց: Բամբասում էք ինձ, յարձակւում վրաս, չէք էլ ամաչում: Այո՛, արդարեւ ես մոլորուեցի (մոլորութիւնս իմ ներսում է հանգուցուել)՝ ասելով բաներ, որոնք արժան չեն: Խօսքերս եւս մոլորութիւն են ու չեն պատշաճում մեր ժամանակին: Մի կողմ թողնենք այն, որ դուք ինձ վրայ մեծ-մեծ խօսում էք, յարձակւում վրաս նախատինքներով: Արդ, իմացէ՛ք դուք, որ իմ Տէրն է ինձ տակնուվրայ արել, վրաս անխնայ պատնէշ բարձրացրել: Ահա ծաղրւում եմ նախատինքներով՝ բերան չեմ բացում. աղաղակեմ էլ՝ եւ ոչ մի տեղից ինձ համար արդար դատաստան չկայ: Շրջապատուած եմ՝ չեմ կարող խոյս տալ: Խաւարն է չոքել համակ ինձ վրայ: Մերկացրել է ինձ փառքերից բոլոր, հանել իմ գլխից պսակը նաեւ: Պաշարել է ինձ բոլոր կողմերից, ու կործանուած եմ. յոյսս կտրել է յաւէտ՝ ծառի պէս: Սաստիկ բարկութեամբ է վարուել ինձ հետ ու իր թշնամին է համարել ինձ: Գնդերը նրա, բոլորը մէկտեղ, հասել են վրաս. դարանակալներ կտրել են բոլոր ճանապարհներս: Ինձնից հեռացել են եղբայրներս. ինձնից առաւել՝ օտարներին են ճանաչել նրանք: Բարեկամներս անողորմ դարձել, անգոսնել են ինձ մերձաւորներս, իսկ ծանօթներս անունս անգամ արդ մոռացել են: Հիւրընկալուածներն իմ յարկի ներքոյ, աղախիններն իմ համարել են ինձ լիովին օտար. մի այլազգի եմ թուացել նրանց: «Ծառա՜յ» եմ կանչել, բայց նա չի լսել. ես իմ բերանով կնոջս աղաչում, աղերսում էի: Պաղատանքներով կանչում էի ես որդներին իմ բոլոր հարճերի, յաւէտ ուրացել են նրանք էլ ինձ. հէնց վեր եմ կենում՝ բամբասում են ինձ: Զզուել են ինձնից իմ ծանօթները. ում սիրում էի՝ իմ դէմ են ելել: Իմ այս մորթի տակ մսերս են փտել. ատամներիս մէջ իմ ոսկորներն եմ պահում սեղմելով: Ո՛վ բարեկամներ, ողորմեցէ՛ք ինձ, ողորմեցէ՛ք ինձ, զի Տիրոջ ձեռքն է բարձրացել վրաս: Տիրոջ պէս ինչո՞ւ էք ինձ հալածում. մի՞թէ իմ մարմնով չէք յագեցել դուք: Ի՜նչ կը լինէր, որ կարողանայի ես գրել խօսքերս, յաւիտենական մի մատեանի մէջ գրանցել դրանք՝ երկաթէ գրչով կապարի կամ թէ վէմերի վրայ փորագրելով, քանի որ գիտեմ՝ յաւերժական է Նա, ով երկրի վրայ պիտի փրկի ինձ՝ յարութիւն տալով մարմնիս, որ այս բոլորը համբերեց, տարաւ: Տիրոջ կողմից են հասել բոլորը, որ ինքս անձամբ քաջ գիտակցում եմ, ինչ որ տեսել եմ ես իմ աչքերով, ոչ թէ ուրիշը: Այդպէս ամէն ինչ իմ ծոցում հանգաւ: Իսկ թէ հարցնէք՝ «Ինչի՞ մասին մենք խօսենք իր առաջ, ինչպէ՞ս գտնենք մենք արմատը գործի», – դուք էլ վախեցէք մթին գործերից: Զի բարկութիւնն է անօրէնների վրայ հասնելու. ապա կիմանան, թէ ո՛ւր է իրենց բուն էութիւնը:

Եսայի մարգարե, 45. 1-13

Այսպէս է ասում Տէր Աստուած իր օծեալ Կիւրոսին. «Ես բռնեցի քո աջ ձեռքը, որպէսզի ազգերին հնազանդեցնեմ քեզ, խորտակեմ թագաւորների զօրութիւնը, բացեմ քո առաջ դռները, եւ քաղաքները չփակուեն: Ես կընթանամ քո առջեւից, կը հարթեցնեմ լեռները, կը խորտակեմ պղնձէ դռները եւ կը փշրեմ երկաթէ նիգերը: Ես քեզ կը տամ խաւարի մէջ պահուող գանձերը եւ քեզ համար կը բացեմ աներեւոյթ հարստութիւնները, որպէսզի իմանաս, որ ես եմ Տէր Աստուածը, Իսրայէլի Աստուածը, որը կանչեց քո անունը: Իմ Յակոբի համար եւ իմ ընտրեալ Իսրայէլի համար ես քո անունով կանչեցի քեզ եւ ընդունեցի, բայց դու ինձ չճանաչեցիր, որ ես եմ Տէր Աստուածը, եւ չկայ մէկ ուրիշը: Թող իմանան արեւելքից ու արեւմուտքից, որ ինձնից բացի մէկ ուրիշը չկայ: Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը: Երկինքը թող ուրախ լինի վերուստ, եւ ամպերը արդարութիւն ցօղեն, թող երկիրը ողորմութիւն բխեցնի, լիովին արդարութիւն թող բխեցնի: Ես եմ Տէրը, որ հաստատեցի քեզ որպէս մի լաւ բան, ստեղծեցի քեզ իբրեւ բրուտի կաւ»: Մի՞թէ նա, որ հողն է հերկում, ամէն 19 հերկ կ՚անի. մի՞թէ կաւը բրուտին կարող է ասել, թէ՝ ի՞նչ ես անում, ինչո՞ւ չես աշխատում, ձեռքեր չունե՞ս. մի՞թէ ստեղծուածն իր ստեղծողին կարող է ասել, թէ՝ ինչո՞ւ այսպէս ստեղծեցիր ինձ: Վա՜յ նրան, որ իր հօրը կ՚ասի, թէ՝ ինչո՞ւ ծնեցիր ինձ, եւ մօրը, թէ՝ ինչո՞ւ ծննդաբերեցիր ինձ: Այսպէս է ասում Տէր Աստուած՝ Իսրայէլի սուրբը, որ արարեց նրանց, ովքեր յետոյ են գալու. «Դուք ինձ հարցնում էք իմ որդիների ու դուստրերի մասին եւ իմ ձեռքի գործերի համար պատուէր էք տալիս ինձ: Ես ստեղծեցի երկիրը, եւ մարդուն՝ նրա վրայ. ես իմ ձեռքով հաստատեցի երկինքը, ես հրաման տուեցի բոլոր աստղերին: Ես արդարութեամբ նրան թագաւոր հաստատեցի, եւ նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կը կառուցի իմ քաղաքը եւ իմ գերուած ժողովրդին յետ կը բերի՝ առանց կաշառքի եւ առանց ընծաների», – ասում է Զօրութիւնների Տէրը:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԼԳ. օր Մեծի Պահոց։

, , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ