Մեծ պահքի Ա. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

«Մեծ պահքի արժեքը» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 1. 16-20

«Լուացուէ՛ք, մաքրուէ՛ք, իմ աչքի առաջ ձեր չար արարքները թօթափէ՛ք ձեզնից, վերջ տուէք ձեր չարագործութիւններին: Սովորէք բարիք գործել, արդարութիւն փնտրէք, փրկէ՛ք զրկուածին, արդարադատ եղէք որբի հանդէպ, իրաւունք տուէք այրուն: Եկէ՛ք խօսենք իրար հետ,- ասում է Տէրը,- եթէ ձեր մեղքերը արեան պէս կարմիր են, ապա ես ձեան պէս ճերմակ կդարձնեմ, եթէ որդան կարմիր լինեն, կսպիտակեցնեմ ինչպէս բուրդ: Եւ եթէ յօժար լինէք ու լսէք ինձ, դուք կճաշակէք երկրի բարիքները, իսկ եթէ չկամենաք ինձ լսել, սուրը պիտի ուտի ձեզ, քանզի Տիրոջ շուրթերն ասացին այս»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Ա. օր Մեծի Պահոց:

Յայս յերկուս աւուրս, կից ընդ առաւօտեան ժամուն, զերիս Ողորմեայսն ասա միայն, որպէս ի հասարակ աւուրս։ Զկնի Գիրք, Հոգւոց։ Նոյնպէս եւ յերեկոյսն, որպէս ի հասարակ աւուրս պահոց, եւ ոչ այլ ինչ։ (Անփոփոխ)։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ