Հոգեգալստյան տոնին հաջորդող Դ. կիրակի

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Խորհուրդին զգուշությամբ ու երկյուղով մոտենալու մասին (սուրբ Հովհան Մանդակունի


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, Ա. 21-31

«Ինչպէ՜ս պոռնիկ դարձաւ հաւատարիմ քաղաք Սիոնը, որը լի էր հաւատով, ուր արդարութիւնն էր բնակւում, իսկ այժմ՝ մարդասպանները: Ձեր արծաթը փորձուած չէ, ձեր վաճառականները գինուն ջուր են խառնում, ձեր իշխաններն ապստամբներ են եւ գողերին գողակից, կաշառք սիրող են եւ վրէժխնդիր, որբերի իրաւունքը չեն պաշտպանում եւ ուշադրութիւն չեն դարձնում այրիների դատին»: Դրա համար էլ այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը՝ Իսրայէլի ամենազօր Աստուածը. «Վա՜յ ձեզ, Իսրայէլի հզօրնե՛ր, բարկութիւնն իմ այլեւս չի դադարելու իմ հակառակորդների հանդէպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին: Ձեռքս պիտի ձգեմ քեզ վրայ, մաքրելու համար քեզ քուրայում պիտի այրեմ, կորստեան պիտի մատնեմ ապստամբներիդ, քո միջից պիտի վերացնեմ բոլոր անօրէններին, բոլոր ամբարտաւաններին պիտի խոնարհեցնեմ: Քեզ վրայ, ինչպէս առաջ, դատաւորներ պիտի կարգեմ ու խորհրդականներ՝ ինչպէս նախկինում, եւ այն ժամանակ դու կը կոչուես Քաղաք արդարութեան՝ քաղաքների մայր հաւատարիմ Սիոն»: Արդարեւ, նա գերութիւնից պիտի փրկուի իրաւունքով, արդարութեամբ եւ ողորմածութեամբ: Բայց անօրէններն ու մեղաւորները պիտի խորտակուեն միասին, եւ նրանք, որ լքեցին Տիրոջը, պիտի բնաջնջուեն միասին: Նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդէպ սէր էին տածում, ամօթահար են լինելու այն դիւապատկերների համար, որ իրենք կերտեցին, խայտառակուելու են այն պարտէզների համար, որոնց ցանկանում էին: Լինելու են ինչպէս տերեւաթափ բեւեկնի, նմանուելու են այգու, որը ջուր չունի: Նրանց զօրութիւնը վերածուելու է ծեծուած վուշի խռիւի, իսկ նրանց գործերը՝ կրակի կայծերի, եւ անօրէններն ու մեղաւորները այրուելու են միասին. եւ չի լինելու ոչ ոք, որ հանգցնի կրակը:

Պողոս Առաքյալի նամակը հռոմայեցիներին, Է. 25 – Ը. 11

Ապա ուրեմն ես ինքս իմ մտքով ծառայում եմ Աստծու օրէնքին, իսկ մարմնով՝ մեղքի օրէնքին: Եթէ այդպէս է, այլեւս ոչ մի դատապարտութիւն չկայ նրանց համար, որոնք Քրիստոս Յիսուսի մէջ են, որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից, քանզի, ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը, որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. արդարեւ նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն. քանզի մարմնաւոր խորհուրդը թշնամութիւն է առ Աստուած, որովհետեւ չի հնազանդւում Աստծու օրէն քին. եւ նա ոչ իսկ կարող է: Նրանք, որ մարմնի իշխանութեան տակ են, չեն կարող հաճելի լինել Աստծուն: Բայց դուք մարմնի իշխանութեան տակ չէք, այլ՝ հոգու, եթէ Աստծու Հոգին բնակուած է ձեր մէջ: Ապա եթէ մէկը Քրիստոսի Հոգին չունի, նա նրան չի պատկանում: Իսկ եթէ Քրիստոս ձեր մէջ է, ապա մարմինը մեռած է մեղքի համար, եւ հոգին կենդանի է արդարութեան համար: Եթէ ձեր մէջ բնակւում է Նրա Հոգին, ով յարութիւն տուեց Յիսուսին մեռելներից, ապա եւ, ով յարութիւն տուեց Քրիստոսին մեռելներից, կը կենդանացնի ձեր մահ կանացու մարմինները ձեր մէջ բնակուող իր Հոգով:

Ավետարան ըստ Մատթեոսի, ԺԲ. 38–45

Այն ժամանակ օրէնսգէտներից եւ փարիսեցիներից ոմանք նրան պատասխան տուեցին ու ասացին. «Վարդապե՛տ, քեզնից մի նշան ենք կամենում տեսնել»: Նա պատասխան տուեց նրանց ու ասաց. «Չար եւ շնացող ազգը նշան է փնտռում. այլ նշան չի տրուի նրան, բայց միայն Յովնան մարգարէի նշանը, որովհետեւ, ինչպէս Յովնանը երեք օր ու երեք գիշեր կէտի փորի մէջ էր, նոյնպէս եւ մարդու Որդին երկրի ընդերքում՝ երեք օր ու երեք գիշեր: Նինուէի մարդիկ դատաստանի ժամանակ այս ազգի դէմ պիտի դուրս գան եւ պիտի դատապարտեն նրան, քանի որ նրանք Յովնանի քարոզութեամբ ապաշխարեցին. եւ ահաւասիկ այստեղ Յովնանից մեծը կայ: Հարաւի Դշխոն դատաստանի ժամանակ պիտի դուրս գայ այս ազգի դէմ եւ պիտի դատապարտի նրան, որովհետեւ նա երկրի ծագերից եկաւ լսելու Սողոմոնի իմաստութիւնը. եւ ահա այստեղ Սողոմոնից մեծը կայ: Սակայն պիղծ ոգին դուրս է ելնում մարդուց, շրջում է անջրդի վայրերում, հանգիստ է որոնում եւ չի գտնում: Այն ժամանակ ասում է՝ դառնամ իմ տունը, որտեղից դուրս եկայ. եւ գալիս է ու այն գտնում դատարկ՝ մաքրուած ու կարգի բերուած: Այն ժամանակ գնում եւ վերցնում է իր հետ իրենից աւելի չար եօթը այլ ոգիներ եւ մտնում բնակւում է այնտեղ. եւ այդ մարդու վերջը լինում է աւելի վատ, քան առաջ էր. այսպէս պիտի լինի եւ այս չար սերնդին»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԳԿ. Դ. կիր. զկնի Հոգեգալստեան։

Օրհ. գկ. Երգեցէք Տեառն: Հրց. ակ. Որ եկիր ի փրկութիւն։ Մեծ. ակ. Որ զկեանքն անմահարար։ Ժմտ. Միածին Որդի: Ճշ. շրկ. գկ. Լուսով աստուածութեան: Հմբ. գկ. Յարեաւ Տէրն։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ