Հնազանդություն

Մաս Գ. | 0 comments

«Լսեցե՛ք, ունկնդի՛ր եղեք և մի՛ հպարտացե՛ք, քանզի Տերը խոսեց»
(Երեմ.ԺԳ 15):

———————————————————

Աստծո խոսքին հնազանդվել ցանկացողներին ու բարի պտուղ տվողներին ուղեկցում են հետևյալ հատկությունները՝ հեծեծանք, խոնարհ հայացք, աղոթք, լռություն, մի տեղում մնալ, ցավագին լաց, սրտացավություն բարեպաշտ լինելու համար, և գործերը՝ հսկում, պահք, ժուժկալություն, հեզություն, մեծահոգություն, հարատև աղոթք, Սուրբ Գրքի սերտում, հավատք, խոնարհություն, եղբայրասիրություն, հնազանդություն, աշխատանք, չարչարանք, սեր, բարություն, ազնվություն, և բովանդակ լույսը, որ է Աստված։

Կյանքի պտուղներ չտվողներին ուղեկցում են հետևյալ հատկությունները՝ հուսահատություն, մեծամտություն, թափառիկ հայացք, մտացրություն, տրտունջ, անհասկացողություն, և գործերը` շատակերություն, բարկություն, դյուրագրգռություն, բամբասասիրություն, ամբարտավանություն, անտեղի խոսասիրություն, անհավատություն, անկայունություն, մոռացկոտություն, հուզմունք, շփոթություն, ագահություն, արծաթասիրություն, նախանձ, խարդախություն, արհամարհանք, դատարկախոսություն, անտեղի ծիծաղ, քմահաճություն և բովանդակ խավարը, որ է սատանան (ս. Մակար Եգիպտացի)։

Հատկորոշիչներ՝ հնազանդություն

Այլ նյութեր

Related

Ընթերցանության անձնական բնույթը (1)

«Ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում» (Մարկ. ԺԳ 36)։ Մեր Փրկչի խոսքերից ավելի ո՞ր խոսքերն են մեզ համար ավելի թանկ։ Եվ եթե ոչ այդ, ապա ո՞ր խոսքերով կարելի լավագույնս սրբագործել մեր միտքն ու հիշողությունը։ Սուրբ Պախոմիոսն իր վանականներից պահանջում էր անգիր իմանալ...

read more

Երկյուղածություն

«Ես ում եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են Իմ խոսքից»: (Եսայի ԿԳ 2) --------------------------------------------------- Մեծ երկյուղով, երբ մտնելու լինենք, երկրպագենք Թագավորին, որ այնտեղ է, քանզի այնտեղից առաջին իսկ հայտնությունը կարող...

read more

Զգուշություն

«Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հուգու սուսերը, որ է Աստծո խոսքը» (Եփես. Զ 10)։ ---------------------------------------------------------------- Երբ ցանկանում ես ընթերցել,...

read more