Հայոց պատմությունը օգոստոսի 18-ին

1826 թվականի օգոստոսի 18-ին հրդեհի զոհ գնաց Կ. Պոլսի Գում-Գափու թաղամասում գտնվող հայոց մայր եկեղեցին, ոչնչացան նաև շատ արժեքավոր ձեռագրեր ու փաստաթղթեր:

1876 թվականի օգոստոսի 18-ին Ալեքսանդրապոլում ծնվեց հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանը (վախճ. 1927 թ.):

1910 թվականի օգոստոսի 18-ին ծնվեց հայ նկարիչ Հարություն Կալենցը (վախճ. 1967 թ.):

1917 թվականի օգոստոսի 18-ին  Շուշիում լույս տեսավ «Նեցուկ» թերթը՝ ՌՍԴԲԿ տեղական կազմակերպության օրգանը, Աշ. Հովհաննիսյանի խմբագրությամբ:

1993 թվականի օգոստոսի 18-ին  Ադրբեջանի կողմից ռմբակոծության ենթարկվեց Կապան քաղաքը:

1994 թվականի օգոստոսի 18-ին  Երևանում վախճանվեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինը (ծնվ. 1908 թ.):

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ