1801 թվականի սեպտեմբերի 12-ին Ալեքսանդր I ցարի մանիֆեստով Արևելյան Վրաստանը միացվում է Ռուսաստանին: Վրաստանի հետ Ռուսաստանին են միացվում Լոռի, Փամբակ, Ղազախ, Բորչալու գավառները:
1828 թվականի սեպտեմբերի 12-ին ռուսական զորքերը և հայկական աշխարհազորը գրավում են Թոփրախ-կալեն և ազատագրում Ալաշկերտը:
Նույն օրը Կ. Պոլսի Միջագյուղ թաղամասում ծնվեց բանաստեղծ, հասարակական-քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը (վախճ.` 1868 թ.):
1870 թվականի սեպտեմբերի 12-ին ծնվեց տաղանդավոր նկարիչ Եղիշե Թադևոսյանը (վախճ.` 1936 թ.):
0 կարծիք