Հայոց պատմությունը նոյեմբերի 29-ին

1868 թվականի նոյեմբերի 29-ին Կ.Պոլսում վախճանվեց բանաստեղծ, քաղաքական գործիչ Մկրտիչ Պեշիկթաշլյանը (ծնվ.` 1829 թ.):

1876 թվականի նոյեմբերի 29-ին Կ. Պոլիսում վախճանվեց բժիշկ, լեզվագետ, հասարակական-քաղաքական գործիչ Նահապետ Ռուսինյանը (ծնվ.` 1819 թ.):

1920 թվականի նոյեմբերի 29-ին Արևելյան Հայաստանում հաստատվում է խորհրդային իշխանությունը:

1926 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Երևանի ձեթ-օճառի և փայտամշակման գործարանների հանդիսավոր բացումը:

1926 թվականի նոյեմբերի 29-ին ծնվեց հայ նկարիչ Գրիգոր Խանջյանը:

1928 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Լենինականի Մայիսյան ապստամբության անվան տեքստիլ գործարանի և հիդրոէլեկտրակայանի հանդիսավոր բացումը:

1929 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Լենինական-Արթիկ երկաթգծի հանդիսավոր բացումը: Նույն օրը Երևանում բացվում է պատանի հանդիսատեսի թատրոնը:

1930 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Փոքր Սարդարապատի ջրանցքի բացումը:

1931 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Մեղրու շրջանի Կարճևանի ջրանցքի հանդիսավոր բացումը:

1933 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Կիրովականի քիմիական կոմբինատի և Դավալուի ցեմենտի գործարանի բացումը:

1934 թվականի նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել Երևան-Քանաքեռ երկաթգծի հանդիսավոր բացումը:

1944 թվականի նոյեմբերի 29-ին հանդիսավոր կերպով բացվել են Լոռու և Ադյամանի (Մարտունու շրջան) ջրանցքները:

1951 թվականի նոյեմբերի 29-ին վախճանվեց հայ գրող, մանկավարժ, հասարակական գործիչ Լևոն Շանթը (ծնվ.` 1869 թ.):

1960 թվականի նոյեմբերի 29-ին Երևանի Շահումյանի անվան պուրակում բացվում է Հայաստանում խորհրդային կարգերի համար զոհվածների հուշարձանը, ուր սկսում է վառվել «Հավերժական կրակը»:

1965 թվականի նոյեմբերի 29-ին Երևանում բացվում է Մ. Նալբանդյանի արձանը:

1970 թվականի նոյեմբերի 29-ին տեղի ունեցել Հրազդանի լեռնաքիմիական կոմբինատի ցեմենտի գործարանի գործարկումը:

1992 թվականի նոյեմբերի 29-ին Լաչինի միջանցքի հյուսիսային ճակատում ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերը գրավեցին 4 գյուղ՝ Հայի Բազար, Լուլիդուզ, Ղոզլու:

1998 թվականի նոյեմբերի 29-ին մահացավ հայ դերասան և ռեժիսոր Կարպ Խաչվանքյանը: Իր ստեղծագործական կյանքում նա մարմնավորել է ավելի քան հարյուր կերպար: Երախտագետ հանդիսատեսը նրան մեծարել է և անվանել «Ծիծաղի արքա» (ծնվ.` 1923 թ., Ախալցխայում):

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ