Հայոց պատմությունը հունվարի 3-ին

1803 թվականի հունվարի 3-ին Ձորագյուղում (Երևանի գավառ) ծնվեց գրող, մանկավարժ և հրապարակախոս Մեսրոպ Թաղիադյանը (վախճ.` 1858 թ., Պարսկաստանի Շիրազ քաղաքում):

1804 թվականի հունվարի 3-ին ռուսական զորքերը գրավում են Գյանջան, որը վերանվանվում է Ելիսավետպոլ: Գյանջայի խանության հետ Ռուսաստանին են միացվում Շամշադինն ու Բասարգեչարը:

1900 թվականի հունվարի 3-ին մահացավ արևմտահայ վիպագիր Սրբուհի Տյուսաբը (ծնվ.` 1842 թ.):

1906 թվականի հունվարի 3-ին Թիֆլիսում ստեղծվեց «Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության հայ արմատական ֆրակցիան» (հայ կադետներ):

1915 թվականի հունվարի 3-ին տեղի ունեցավ իթթիհատական կուսակցության կենտկոմի գաղտնի նիստը, որը որոշեց և մշակեց արևմտահայության տեղահանության և բնաջնջման միջոցները:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ