Խաչի տոն: Ննջեցյալների հիշատակության օր:

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Քարոզ մահվան մասին (ս. Գրիգոր Տաթևացի),

Մահվան մասին (Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ):


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 65. 22-25

«Այլեւս նրանք չպիտի շինեն, որ ուրիշները բնակուեն, նրանք չպիտի տնկեն, որ ուրիշներն ուտեն: Իմ ժողովրդի օրերը կենաց ծառի օրերի չափ պիտի լինեն, նրանք երկար պիտի վայելեն իրենց ձեռքի գործերը: Իմ ընտրեալներն այլեւս զուր տեղը չպիտի չարչարուեն եւ անէծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետեւ նրանք իրենց զաւակների հետ միասին Աստծուց օրհնուած սերունդ են: Այնպէս պիտի լինի, որ դեռ նրանք ձայն չտուած՝ պիտի լսեմ նրանց, դեռ նրանք չխօսած՝ պիտի ասեմ, թէ՝ ի՞նչ էք ուզում: Այն ժամանակ գայլերն ու գառները միասին պիտի արածեն, եւ առիւծը, ինչպէս եզը, յարդ պիտի ուտի, օձը հող պիտի ուտի իբրեւ հաց: Մարդիկ չեն մեղանչելու եւ չեն վնասելու իմ սուրբ լերան վրայ», – ասում է Տէրը:

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 2. 6-10

Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որ այս աշխարհինը չէ, ոչ էլ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, այլ քարոզում ենք Աստծու խորհրդաւոր, թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն. որովհետեւ, եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի, այլ, ինչպէս գրուած էլ է. Ինչ որ աչքը չտեսաւ, եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իր սիրելիների համար: Բայց Աստուած մեզ յայտնեց այն իր Հոգով. որովհետեւ Հոգին քննում է ամէն ինչ, նոյնիսկ՝ Աստծու խորունկ ծրագրերը։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 3. 22-36

Այնուհետեւ Յիսուս եւ իր աշակերտները Հրէաստանի երկիրը եկան, եւ նա այնտեղ շրջում էր նրանց հետ ու մկրտում: Յովհաննէսն էլ մկրտում էր Այենոնում, Երուսաղէմի մօտ, որովհետեւ այնտեղ շատ ջրեր կային, եւ մարդիկ գալիս ու մկրտւում էին, քանի դեռ Յովհաննէսին չէին բանտարկել:

Եւ Յովհաննէսի աշակերտների ու մի հրեայի միջեւ մաքրութեան մասին մի հարց ծագեց: Նրանք եկան Յովհաննէսի մօտ եւ նրան ասացին. «Ռաբբի՛, նա, որ Յորդանանի միւս կողմում քեզ հետ էր, եւ որի մասին դու վկայեցիր, ահաւասիկ նա մկրտում է, եւ ամէնքը գալիս են նրա մօտ»: Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Մարդն իրենից որեւէ բան անել չի կարող, եթէ նրան ի վերուստ՝ երկնքից այդ տրուած չէ: Դուք ինքներդ էք վկայում ինձ, որ ձեզ ասացի. ես Քրիստոսը չեմ, այլ ուղարկուած եմ նրա առաջից: Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապէս ուրախանում է փեսայի ձայնի համար. արդ, այս ուրախութիւնը, որ իմն է, կատարեալ է: Պէտք է, որ նա մեծանայ, իսկ ես՝ նուազեմ: Նա, որ ի վերուստ է գալիս, վեր է ամենքից. նա, որ այս երկրից է, երկրաւոր է եւ երկրաւոր բաների մասին է խօսում: Նա, որ երկնքից է գալիս, վկայում է, ինչ որ տեսել ու լսել է, սակայն նրա վկայութիւնը ոչ ոք չի ընդունում: Ով ընդունում է նրա վկայութիւնը, հաստատած կը լինի, որ Աստուած ճշմարիտ է, քանի որ նա, ում Աստուած ուղարկեց, Աստծու խօսքերն է խօսում. որովհետեւ Աստուած Հոգին տալիս է առանց չափի: Հայրը սիրում է Որդուն եւ ամէն ինչ տուել է նրա ձեռքը: Ով հաւատում է Որդուն, ընդունում է յաւիտենական կեանքը, իսկ ով չի հնազանդւում Որդուն, կեանք չի տեսնի, այլ նրա վրայ կը մնայ Աստծու բարկութիւնը»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† Բշ. ԲՁ. Տօն է Ս. Խաչի:

Օրհ. դձ. Զօրութիւն սուրբ խաչի, իւր սարօքն: Մեծ. դձ. Մայր լուսոյ: Մնկ. Խաչի բձ. Այսօր խնդրի: Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։ Ժմտ. Առաջի պատուական։ Ճշ. շրկ. դձ. Ի յերկնից։ Սրբ. Վասն յիշատակի։ Հմբ. բկ. Խաչն կենարար: Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ.Պահպանեա։

Զկնի Սրբոյ Պատարագի կատարի Հոգեհանգիստ վասն համօրէն ննջեցելոց։

ՅԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ։

, , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ