Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան

Սուրբ Թեոպոմպոս եպիսկոպոսը և Թեովնաս վկան նահատակվել են 303 թ. Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Լինելով քրիստոնյա՝ նա ընդդիմանում է թագավորին՝ չերկրպագելով կուռքերին, որի համար վառված հնոցի մեջ է նետվում: Սակայն սուրբը հրաշքով փրկվում է, և թագավորն ավելի է զայրանում և նրան բանտ են նետում: Այդ ժամանակ թագավորը կանչում է Թեովնաս մոգին և խնդրում, որ իր կախարդություններով հաղթի Թեոպոմպոսին: Սակայն Թեովնասը, պարտվելով վերջինից, հավատում է Հիսուս Քրիստոսին, որի պատճառով էլ կենդանի թաղվում է խորը փոսում, իսկ Թեոպոմպոսը՝ գլխատվում:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ. կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ