Սուրբ Թեոդիտոն Գաղատացին, Թալիլա բժիշկը և Անկյուրայում նահատակված 7 կույսերը

Սուրբ Թեոդիտոն Գաղատացին Դիոկղետիանոս կայսեր հալածանքների զոհերից է։ Լինելով գինեվաճառ, պակաս կասկածելի է թվում հալածիչներին, որի շնորհիվ կարողանում է ամեն կերպ օգնության հասնել հալածյալ քրիստոնյաներին. գինի է մատակարարում Սբ Խորհրդի համար, հողին է հանձնում նահատակների մարմինները և այլն։ Երբ Գաղատիայի կուսակալի հրամանով ջրասույզ են արվում Տեկուսա, Աղեքսանդրա, Կղոիդա, Փեննա, Եվփրասիա, Մատրոնա և Հուղիտա յոթ քրիստոնյա կույսերը, որոնց թվում էր նաև Թեոդիտոնի մորաքույրը, Թեոդիտոնը այլ քրիստոնյաների օգնությամբ կարողանում է գաղտնի ջրից դուրս բերել խորտակվածներին ու թաղել նրանց։ Սակայն հայտնի է դառնում կատարվածը, և հալածանքներն ընդդեմ քրիստոնյաների առավել սաստականում են: Իր հավատակիցներին փրկելու համար Թեոդիտոն հանձնվում է կռապաշտներին ու ամենածանր տանջանքների ենթարկվելուց հետո գլխատվում։

Սուրբ Թեոդիտոնի և 7 կույսերի հիշատակը Հայ Եկեղեցում նշվում է միասին՝ Հոգեգալստյան երրորդ շաբաթվա հինգշաբթի օրը։

Նույն օրը Սուրբ Թալիելեա բժշկի հիշատակության օրն է։ Դիմանալով ամենաանմարդկային տանջանքների՝ երանելի սուրբը իր հավատքի ամրությամբ դարձի է բերում անգամ իր դահիճներին։ Նրան նետում են ծովը, որտեղից փրկվում է աստվածային հրաշքով և ի վերջո նահատակվում է գլխատմամբ։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ