Մինչև երբ քրիստոնյան պետք է ընթերցի Սուրբ Գիրքը

«Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտության խոսքը՝ ձեր փրկության Ավետարանը,
որին հավատալով կնքվեցիք խոստացված Սուրբ Հոգով,
որ մեր ժառանգության առհավատչյան է մինչև այն օրը,
երբ կատարելապես կտիրանաք փրկությանը՝ ի գովություն նրա փառքի»
(Եփես. Ա 13,14):
---------------------------------------------------------------

Քանի դեռ մարդը չի ընդունել Մխիթարչին, Սուրբ Գրքերի կարիքն ունի, որպեսզի բարու մտապահումը դրոշմվի նրա մտքում, հարատև ընթերցանությամբ նրա մեջ նորոգվի ձգտումն առ բարին, և նա պահպանի հոգին մեղսալից ճանապարհների աննկատ որոգայթներից, մինչև մոլորությունները փարատող Հոգու զորությունները ստանալը… Իսկ երբ Հոգու զորությունն իջնի մարդու հոգեկան զորության վրա, այնժամ Գրքի օրենքի փոխարեն նրա սրտում կարմատավորվեն Հոգու պատվիրանները, և նա գաղտնաբար կսովորի Հոգուց և զգայական ձեռնարկի կարիք չի ունենա (ս. Իսահակ Ասորի)։

,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ