Ընթացիկ իրադարձություններ

Կայքի հին տարբերակում մենք ունեինք «Ընթացիկ իրադարձություններ» բաժինը: Այդ բաժնի նպատակն էր ցույց տալ, թե այսօր ինչ հոգևոր-մշակութային իրադարձություններ են տեղի ունենում:

Ժամանակի ընթացքում, երբ աշխատում էինք ընթացիկ իրադարձություններին առնչվող նյութերի խմբագրմամբ ու հրատարակմամբ, համոզվեցինք, որ այսօր շատ հաստատություններ ու կազմակերպություններ, որոնց մեջ բացառություն չեն նաև եկեղեցական կառույցները, իրենց ներկայացրած հոգևոր-մշակութային իրադարձության անվան ներքո այլ նպատակներ են հետապնդում: Երբեմն ստացվում էր, որ ոմանց PR-ի գործիք էինք դառնում, որը Լուսամուտի առաքելությունը չէ:

Երբ ընդունակ ես ներթափանցելու որոշակի իրադարձության խորքերը ու տեսնում շարժառիթներն ու նպատակները, հասկանում ես, որ դրանց մեծ մասը ոչ թե հոգևոր-մշակութային իրադարձություններ են, այլ` քամիներ, ցավոք, հոգևոր-մշակութային փուչիկներ…

Բնականաբար Լուսամուտը չի ստեղծվել նման երևույթների խոսնակը դառնալու:

Այսու, որպեսզի տարբեր հաստատությունների կեղծ հոգևոր-մշակութային իրադարձությունների զոհը չդառնանք, ինչպես և այդպիսի երևույթների վրա մեր ժամանակը չվատնենք, որոշել ենք այլևս ընթացիկ իրադարձությունների բաժին չունենալ Լուսամուտում:

Այսպիսով ոչ ձեր ժամանակը կխլենք այդպիսի երևույթների լուսաբանմամբ, ոչ էլ մենք ավելորդ մեր ժամանակը կվատնենք նման իրադարձությունների վրա:

Մեր նպատակն է ներկայացնել անանց արժեքները

Ցավով պետք է արձանագրել նաև, որ այսօրվա մարդը դարձել է ընթացիկ իրադարձությունների գերին` մոռանալով և՛ Աստծուն, և՛ սատանային, արդեն չկարողանալով տարբերակել լավն ու վատը:

Մենք ասում ենք` «ո՛չ» այդ խելահեղ տեղեկատվական մրցավազքին:

Տեղեկացնում ենք նաև, որ հետ այսու պետք չէ Լուսամուտում եկեղեցական կամ մշակութային ընթացիկ իրադարձություն փնտրել:

,

2 մեկնաբանություն է եղել «Ընթացիկ իրադարձություններ» նյութին։

  1. Գայանե 29/09/2011 ժամը 15:22 #

    Համաձայն եմ Ձեր հետ, անանց արժեքները մնայուն են բոլոր ժամանակներում:Մաղթում եմ հաջողություն Ձեր բոլոր նախաձեռնությունների մեջ:

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ