Ս. Էջմիածնի Շողակաթի տոն (համաձայն ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի)

Շողակաթի տոնը Ս. Էջմիածնի Մայր Տաճարի նավակատիքի տոնն է։

Ըստ Ագաթանգեղոսի` հայոց աշխարհի երկրորդ լուսավորիչ ս. Գրիգորը մի տեսիլք է տեսնում, ուր Քրիստոս Աստված իջնում է երկնքից և ձեռքի ոսկե մուրճով հարվածում Սանդարամետ կոչված կռատան տեղում: Աննկարագրելի ու զարմանահրաշ այս տեսիլքով Միածին Որդին մատնանշում է Մայր տաճարի հիմնադրման վայրը: Սրբի այս տեսիլքը կոչվում է «Շողակաթ», քանզի Գրիգոր Լուսավորիչը տեսնում է, թե ինչպես երկնքից մի շող է կաթում:

Պատմական տեղեկությունների համաձայն, Էջմիածնի Մայր Տաճարը նվիրագործվել եւ օծվել է 303 թ., Ս. Կույսի Վերափոխման տոնի օրը։ Ըստ Մաղաքիա արք. Օրմանյանի, Մայր Տաճարն էլ Աստվածածնի անվանը նվիրված լինելով, Հայ Եկեղեցին Վերափոխման տոնի նախընթաց շաբաթ օրը Շողակաթի տոնն է կատարում։

 

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՍԻԼՔԸ, ՏԵՍԻԼՔԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹԻՒՆԸ (Մաղաքիա արք. Օրմանյանի «Ազգապատում» գրքից):


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 3. 19-26

Աստուած իմաստութեամբ դրեց երկրի հիմքերը եւ իմացականութեամբ հաստատեց երկինքը, իր հանճարով անդունդներ բացեց, եւ ամպերն անձրեւներ տեղացին: Որդեա՛կ, մի՛ անտեսիր, այլ պահի՛րիմ խորհուրդներն ու իմաստութիւնը, որպէսզի ապրի քո հոգին, եւ դրանք քո պարանոցի վրայ զարդ լինեն, բուժում լինեն մարմնիդ համար եւ ոսկորներիդ համար՝ դարման: Եւ դու ապահով կը գնաս քո բոլոր ճանապարհներով, ու ոտքդ չի սայթաքի: Եթէ նստես, աներկիւղ կը լինես, եթէ քնես, քունդ անուշ կը լինի, եւ չես երկնչի յանկարծահաս սարսափներից, ոչ էլ ամբարիշտների վերահաս յարձակումներից, որովհետեւ Տէրը կը լինի քո բոլոր ճանապարհներիվրայ եւ ոտքդ հաստատուն կը պահի, որ չսայթաքես:

Եզեկիել մարգարե, 40. 3-10

Ահա մի մարդ կար այնտեղ, որի տեսքը փայլուն պղնձի նման էր: Ձեռքին շինարարի լար ու չափաձող ունէր: Ինքն էլ կանգնած էր դռան վրայ: Մարդն ասաց ինձ. «Տեսար դու, մարդո՛ւ որդի: Արդ, աչքերովդ նայի՛ր, ականջներովդ լսի՛ր եւ մտքումդ հաստա՛տ պահիր այն ամէնը, ինչ քեզ ցոյց եմ տալու, որովհետեւ քեզ ցոյց տալու համար եմ այստեղ եկել: Եւ ինչ որ ինքդ տեսնես՝ ցոյց եմ տալու Իսրայէլի տանը»: Ահա տաճարի շուրջը տեսայ փողոցներ: Մարդու ձեռքին կար մի չափաձող վեց կանգուն ու մէկ թիզ երկարութեամբ: Պարսպի լայնութիւնը նա չափեց մէկ ձողի հաւասար, բարձրութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար: Մտաւ այն դռնից, որ արեւելք էր նայում եւ ունէր եօթը աստիճաններ: Չափեց դռան չորս կողմում եղած վեցական կամարների խուցերը. մէկ խուցի երկարութիւնը մէկ ձողի հաւասար էր, լայնութիւնն էլ՝ մէկ ձողի հաւասար. խուցերի միջի կամարները վեց կանգուն էին: Երկրորդ խուցը լայնքով հաւասար էր մէկ ձողի, երկայնքով էլ՝ մէկ ձողի հաւասար. կամարը հինգ կանգուն էր: Երրորդ խուցն էլ երկայնքով հաւասար էր մէկ ձողի, լայնքով էլ՝ հաւասար մէկ ձողի. դռան կամարը, գագաթի մօտ, ութ կանգուն էր: Կամարներն էլ երկու կանգուն էին, եւ դրանք ներքին դռան կամարներն էին: Դռան խուցերն իրար դիմաց էին, երեքն այս կողմից, երեքը՝ միւս: Երեքն էլ մի չափի էին, կամարներն էլ՝ մի չափի՝ այս եւ միւս կողմերից:

Պետրոս Առաքյալի առաջին ընդհանրական նամակը, 2. 1-10

Ուրեմն, դէ՛ն գցելով ամէն չարու թիւն, ամէն նենգութիւն, կեղծաւորութիւններ, նախանձ եւ ամէն չա րախօսութիւն, որպէս նորածին երեխաներ, մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին, որպէսզի նրա միջոցով աճէք փրկութեան համար, քանի որ արդէն ճաշակել էք, որ քաղցր է Տէրը: Մօտեցէ՛ք նրան՝ կենդանի Վէմին, որը, թէպէտ մարդկանցից անարգուած, բայց Աստծու առաջ ընտրեալ եւ թանկագին է: Եւ դուք, իբրեւ կենդանի վէմեր, կառուցւում էք որպէս հոգեւոր տաճար, որպէս անարատ քահանայութիւն, որպէսզի Յիսուս Քրիստոսի միջոցով մատուցէք հոգեւոր պատարագներ, որոնք հաճելի լինեն Աստծուն, քանզի Գրքում էլ կայ, թէ՝ Ահա՛ւասիկ ընտիր վէմ եմ դնում Սիոնի մէջ, թանկագին անկիւնաքար. եւ ով նրան հաւատայ, ամօթով չպիտի մնայ: Ուրեմն, ձեզ՝ հաւատացեալներիդ համար՝ թանկագին վէմ, իսկ անհաւատներին՝ Այն վէմը, որն անարգեցին շինողները, ա՛յն եղաւ անկիւնաքար: Ինչպէս նաեւ՝ Վէմ գլորման եւ վէմ գայթակղութեան, ո րով գայթակղւում են խօսքին անհնազանդ եղողները. եւ նրանք հէնց այդ բանի համար էլ սահմանուած էին: Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպէսզի ձեր առաքինութիւնները նուիրէք նրան, ով խաւարից ձեզ կանչեց իր սքանչելի լոյսին: Դուք, որ մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն էք. դուք, որ ողորմութիւն չէիք գտել, այժմ ողորմութիւն գտաք:

Ավետարան ըստ Մատթեոսի, 16. 13-19

Եւ Յիսուս Փիլիպպեան Կեսարիայի կողմերը գնալով՝ հարցրեց աշակերտներին ու ասաց. «Մարդիկ իմ մասին ի՞նչ են ասում, ո՞վ է մարդու Որդին»: Եւ նրանք ասացին. «Մէկը, թէ՝ Յովհաննէս Մկրտիչը, եւ ուրիշներ՝ Եղիան, իսկ ոմանք, թէ՝ Երեմիան, կամ մարգարէներից մէկը»: Յիսուս նրանց ասաց. «Իսկ դուք իմ մասին ի՞նչ էք ասում, ո՞վ եմ ես»: Սիմոն Պետրոսը պատասխանեց ու ասաց. «Դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»: Յիսուս պատասխանեց եւ նրան ասաց. «Երանի՜ է քեզ, Սիմո՛ն, Յովնանի՛ որդի, որովհետեւ մարմինը եւ արիւնը չէ, որ յայտնեց քեզ, այլ՝ իմ Հայրը, որ երկնքում է: Եւ ես քեզ ասում եմ, որ դու վէմ ես, եւ այդ վէմի վրայ պիտի շինեմ իմ եկեղեցին, ու դժոխքի դռները այն չպիտի յաղթահարեն: Եւ քեզ պիտի տամ երկնքի արքայութեան բանալիները, եւ ինչ որ մի անգամ կապես երկրի վրայ, կապուած պիտի լինի երկնքում: Եւ ինչ որ արձակես երկրի վրայ, արձակուած պիտի լինի երկնքում»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԳՁ. Տօն Շողակաթի Ս. էջմիածնի ըստ տեսլեան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին։

Զկնի Ռահ գործեալին երգ՝ Շինող էիցս։ Օրհ. գձ. Ուրախ լեր, իւր սարօքն (յատեանն): Մեծ. դձ. Ուրախացիր Աստուածածին վերօրհնեալդ։ Քրզ. Ասասցուք։ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Մնկ. դկ. Էջ Միածինն ի Հօրէ: Զկնի Մանկանցն Քրզ. Ս. եկեղեցեաւս, Կեցո, Աղթ. Առ դրան սուրբ տաճարիս։ Ժմտ. Տէր մեր եւ Փրկիչ։ Ճշ. շրկ. դձ. Որ հաստատեցեր։
Յերեկոյին՝ Լոյս զուարթ։ Քրզ. Ասասցուք։ Ս. Աստուած՝ որ խաչեցար։ Եւ զգեցցին միաբանքն եւ եկեսցեն յատեանն։ Հմբ. դձ. Այսօր ժողովեալ սրբոցն (զերկուսն ի միասին ասա)։ Զկնի Հայր գթածին՝ Նախատօնակ։ Շրկ. դձ. Որ զնախամօրն, իւր սարօքն։ Քրզ. սուրբ զԱստուածածինն, Կեցո, Ընկալ Տէր։

Նաւակատիք։

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ