Եփեսոսցի յոթ երիտասարդները

Եփեսոսցի ազնվական 7 երիտասարդներ գաղտնի մկրտվում են՝ դառնալով քրիստոնյա, որի համար հալածվում են Դեկոս կայսեր կողմից և թաքնվում մոտակա լեռան (Ողքոս) այրում։ Ըստ ավանդության նրանք այստեղ աստվածառաք քնով ննջում են 140 տարի շարունակ և արթնանում միայն 389 թ.՝ Թեոդոս բարեպաշտ կայսեր օրոք։ Երբ բացահայտվում է աստվածային հրաշքը, թագավորն ու համաքաղաքացիները մեծագույն պատիվներով դիմավորում են հալածյալ քրիստոնյաներին։ Վերադառնալով իրենց քարայրը, 7 երիտասարդները կրկին ննջում են, այս անգամ՝ հավերժական քնով։ Նրանք թաղվում են նույն քարայրում, որի վրա հետագայում եկեղեցի է կառուցվում։

,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ