Եվգինե կույսը, նրա հայր Փիլիպպոսը, մայրը՝ Կղոդիան և երկու ներքինիները

Ընտանիքի հայրը՝ Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ՝ ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սկսում է սովորել գիտության այդ նշանավոր կենտրոնում։ Ընթերցումների ժամանակ ձեռքն է ընկնում Պողոս առաքյալի թղթերն ու մեծ հետաքրքրությամբ ընթերցում դրանք: Հավատալով Հիսուս Քրիստոսին՝ իր երկու ներքինիների հետ մկրտվում է՝ դառնալով քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք՝ հետագայում դառնալով վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին և մերժվելով նրանից՝ մեղադրում է նրան բռնության փորձ կատարելու մեջ: Կանգնելով դատավորի առջև, որն իր հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին դառնում են քրիստոնյաներ: Կայսրը, իմանալով այս մասին, սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց նահատակության փառապսակն է ընդունում նաև նրա մայր Կղոդիան:

, , ,

Մեկ մեկնաբանություն է եղել «Եվգինե կույսը, նրա հայր Փիլիպպոսը, մայրը՝ Կղոդիան և երկու ներքինիները» նյութին։

  1. Ղուկաս Վահան 24/01/2012 ժամը 17:34 #

    Ավելի դժբախտ ընտանեկան պատմություն երևի թե դժվար լինի երևակայել:

    Հայ Եկեղեցին ամեն տարի հիշում է այս սրբերին, իրենց նահատակությունը…

    Որքա՜ն մեծ պետք է լինի մարդու հավատը, որ հասկանա այս ընտանիքի անցած ուղին:

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ