Եղիական պահք

Հայ Եկեղեցու կողմից սահմանված չորս եղանակի պահքերից ամառնամուտի շաբաթապահքն է։ Այս շաբաթապահքը, ինչպես մյուս եղանակի պահքերը, եկեղեցական որևէ տոնի պատրաստություն չէ, իսկ ավանդաբար կոչվում է Եղիական միայն այն պատճառով, որ նախորդում է շաբաթապահքի հաջորդ կիրակին հանդիպող Եղիա մարգարեի հիշատակության տոնին։

Ամառվա այս պահքը սկսվում է Հոգեգալստյան կիրակիի հաջորդ օրը (պահքի բարեկենդանը՝ Հոգեգալստյան կիրակի)։ Զատկի օրվա փոփոխման հետ պահքի սկիզբը կարող է փոփոխվել մայիսի 11-ից մինչեւ հունիսի 14-ը։ Ինչպես մյուս եղանակների պահքերը, այս պահքը ևւս տևում է 5 օր՝ երկուշաբթիից մինչև ուրբաթ։

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ