ԳՈՐԾԵՐՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԸ (24)

Առաջին Լոսաւորիչներուն Գալիլիացի լինելը յայտնի, եւ Զաքարիայի ալ անոնց հայրենակից լինելը հաւանական եղած ատեն, Զեմենտոս կը ներկայանայ իբր Հայ եկեղեցւոյ առաջին հայազգի հայրապետ։ Արքունական հաւատարիմներէն էր նա առաջ. իշխան ի վերայ ամենայն ճանապարհացն, որ է կերպով մը մեր այժմեան հանրային շինութեանց վերակացուներուն պէս պաշտօնեայ մը. բայց եւ միանգամայն մէկ մը, ողորմած բարուքն եւ աղքատասէր, դարմանիչ օտարաց եւ կարօտելոց (ՍՈՓ. Ը. 73)։ Զեմենտոս ներկայ էր, երբոր դահիճը, որ իր իսկ եղբայրն էր, սուրը կը վերցնէր Թադէոսի գլխուն վրայ, այլ հարուածը շփոթելով իր իսկ եղբօր մահացու հարուած մը կու տար։ Զեմենտոս կամ մեռածի պէս կ’իյնար, մինչ առաքեալը անվնաս մնացած, բայց յուզուած էր որ լաւ մարդ մը վտանգուած էր։ Թադէոս աղօթքի կեցաւ եւ Զեմենտոսի մօտենալով եդ ձեռն ի վերայ վիրացն եւ բժշկեաց զնա (ՍՈՓ. Ը. 56), սա ալ ինքզինքն գալով Թադէոսի դիմեց գոչելով, Հաւատամ յԱստուածն քո (ՍՈՓ. Ը. 74) եւ մկրտուեցաւ 520 հետեւողներով։ Թադէոսի նահատակութիւնը տեղի ունեցաւ քիչ ետքը, եւ Բարթողիմէոսի առաքելութեան միջոցին Զաքարիա եւ Զեմենտոս հաւատացելոց վերակացութիւն ըրին, եւ Զաքարիայի հայրապետութեան ժամանակ ալ, Զեմենտոս անոր անբաժան գործակիցն եղաւ։ Եղբոր Զաքարիա ալ նահատակուեցաւ, բնական կերպով մը Զեմենտոս անոր յաջորդեց, իբրեւ Հայ եկեղեցւոյ մեծ եպիսկոպոս ու հայրապետ։ Արտազեան յիշատակարանը Զեմենտոսի համար կ’ըսէ թէ սն իբր չորս ամ հովուեաց զհաւատացեալսն Քրիստոսի եւ վախճանեցաւ (68 ԱՐՏ. 102)։ Զեմենտոսի հայրապետութեան տեւողութեան շատ համառօտ լինելը բնական է, քանի որ նա արդէն առաքեալներուն ժամանակէն գործի գլուխ գտնուող մէկն էր։ Ըսել է թէ ծերացեալ տարիքի մէջ հայրապետութիւնը ստանձնեց, եւ երկար պաշտօնաւարութեանց միջոց չունէր։ Իսկ վախճանը մարտիրոսական չէ եղած, որովհետեւ քրիստոնէից համար համեմատաբար հանդարտ ժամանակի հանդիպած էր իր քառամեայ հայրապետութիւնը, որուն վերջը կը հասցնէ մեզ 76 թուականին։ Զեմենտոսի ժամանակակից Սիւնեաց եպիսկոպոսն է Կումսի, որուն նոյնպէս խաղաղական վախճանը յիշուած է պատմութեան մէջ, որ նոյն միջոցին տիրող հանդարտ դրութիւնը կը հաստատէ։ Ուրիշ մարտիրոսի յիշատակ ալ չկայ հին աւանդութեանց մէջ։

Հատկորոշիչներ՝ գործեր, Զեմենտոս, հայրապետ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Submit a Comment

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

ԳՈՐԾԵՐՆ ՈՒ ՎԱԽՃԱՆԸ (24)

Առաջին Լոսաւորիչներուն Գալիլիացի լինելը յայտնի,...