Սուրբ Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը

Սուրբ Բասոսը, Եվսեբիոսը, Եվտիքեսը և Բասիլիդեսը նահատակվել են Նիկոմիդիայում Դիոկղետիանոսի հալածանքների ժամանակ: Սրանք այն չորս զինվորներն էին, ովքեր պահպանում էին Թեոպոմպոս եպիսկոպոսին: Բայց տեսնելով նրա համբերությունն ու անկոտրում հավատքը՝ դարձի են գալիս և քրիստոնյա դառնում: Դիոկղետիանոս կայսրը, իմանալով այս մասին, կանչում է նրանց, պատիվներից, հարստություններից զրկում և բանտարկում: Անասելի տանջանքներ կրելուց հետո Քրիստոսի երանելի վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը:

Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Թեոպոմպոս եպիսկոպոսի, Թեովնաս վկայի և չորս զինվորների՝ Բասոսի, Եվսեբիոսի, Եվտիքեսի և Բասիլիդեսի հիշատակը տոնում է Հիսնակաց պահքի Դ. կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

, , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ