ԲԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՊԱՐՍԻԿ ԵՓՐԱՏԵՍ ԻՄԱՍՏՈՒՆ
(Ք․ հ․ 280-345 թ․)

 ԲԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

681 [1, 19]

Սա է հավատը. մարդը պետք է հավատա Աստծուն՝ համայնի Տիրոջը, որ ստեղծեց երկինքն ու երկիրը, ջրերն ու նրանց մեջ եղածը։ Նա ստեղծեց Ադամին՝ Իր պատկերով, 0րենքը տվեց Մովսեսին, Իր Հոգին հեղեց մարգարեների վրա, հետո աշխարհ ուղարկեց Իր Քրիստոսին։ Նաև մարդը պետք է հավատա մեռելների հարությանը և Մկրտության խորհրդին։ Սա Աստծու Եկեղեցու դավանանքն հավատամքն է։

682 [6, 12]

Քրիստոսը Հոգուն ընդունեց ոչ թե ինչ-որ չափով, այլ Իր Հայրը սիրեց Նրան և ամբողջը հանձնեց Նրան ու Նրան Իր բոլոր գանձերի տիրակալ կարգեց։ Քանզի Հովհաննեսն ասում է. «Զի ոչ եթէ չափով տայ Աստուած զՀոգին։ Հայր սիրէ զՈրդի, և զամենայն ինչ ետ ի ձեռս նորա» (Հհ 3.34-35)։

683 [6, 14]

Արդ, սիրելիներս, մենք նույնպես ստացել ենք Քրիստոսի Հոգուց, և Քրիստոսը բնակվում է մեր մեջ, ինչպես որ գրված է, թե Հոգին մարգարեի բերանով ասաց. «Եվ գնացից ի ձեզ, և եղէց ձեր Աստուած» (Ղև 26. 12)։ Ուրեմն մեր տաճարները նախապատրաստենք Քրիստոսի Հոգու համար և չտրտմեցնենք Նրան, որպեսզի Նա չհեռանա մեզնից։ Հիշե՛ք Առաքյալի խոսքերը, որոնցով նա մեզ նախազգուշացնում է. «Եվ մի՛ տրտմեցուցանէ՛ք զՀոգին Սուրբ Աստուծոյ, որով կնքեցարուք յաւուրն փրկութեան» (Եփ 4. 30)։ Մենք մկրտությամբ ենք ստանում Քրիստոսի Հոգին։ Այն պահին, երբ քահանաները կանչում են Սուրբ Հոգուն, երկինքը բացվում է, և Հոգին իջնում է ու նստում ջրերի վրա։ Մկրտվածները զգեստավորվում են Նրանով։ Մարմնից ծնվածները զուրկ են Հոգուց, քանի դեռ չեն մոտեցել վերածննդյան ավազանին։ Ջրով լվացվելուց հետո են միայն նրանք ստանում Սուրբ Հոգին։

Իհարկե առաջին ծննդյան ժամանակ նրանք պարուրվում են կենդանական հոգով, որն արարվում է մարդու մեջ, և որը հետագայում երբեք չի մեռնում, որովհետեւ գրված է. «և եղեւ մարդն յոգի կենդանի» (Ծն 2. 7, Ա Կր 15. 45)։ Սակայն երկրորդ ծննդյան, այսինքն՝ Մկրտության ժամանակ նրանք ստանում են Աստվածության մասնիկ Սուրբ Հոգին (5), որը հետագայում մահվան ենթակա չէ, որովհետեւ երբ մարդիկ մահանում են, կենդանական հոգին թաղվում է մարմնի հետ և զրկվում զգացողությունից զգայականությունից, մինչդեռ նրանց ստացած երկնային Հոգին, ինչպես վայել է Իր բնությանը, վերադառնում է Քրիստոսի մոտ։ Սակայն մկրտությամբ Հոգին ստացած, բայց Նրան տրտմեցրած մարդուց Նա հեռանում է, մինչեւ այդ մարդու մահանալը, ապա, ինչպես վայել է Իր բնությանը, վերադառնում է Քրիստոսի մոտ և այդ մարդուն մեղադրում Իրեն տրտմեցնելու համար։

684 [7, 1]

Բոլոր ծնվածներից ու մարմին հագածներից միայն մեկն է անմեղ՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, և հենց Ինքն է վկայում այդ մասին. «Ես յաղթեցի աշխարհի» (Հհ 16. 33)։ Մարգարեն նույնպես վկայում է Նրա մասին. «Նա անօրենութիւն ոչ գործեաց, և ոչ գտաւ նենգութիւն ի բերան նորա» (Ես 53. 9, տե՛ս նաև Մղ 2. 6)։ Իսկ երանելի Առաքյալն ասում է. «1/4ի զայն զոր ոչն գիտէր զմեղս՝ վասն մեր մեղսարար» (Բ. Կորնթ․, 5. 21)։ Եվ Նա մեղքը չանաչեց միայն այնքանով, որ եբարձ զայն ի միջոյ և բեւեռեաց ընդ խաչափայտինղ։ Դարձյալ Առաքյալն ասում է. «Ո՞չ գիտէք եթէ որ յասպարիսին ընթանան, ընթանալ ամենեքին ընթանան, բայց մի ոք առնու զյաղթութեանն» (Ա․ Կորնթ․ 9.24)։

Ավելին, Ադամի որդիների մեջ Նրանից բացի չկա մեկը, որ ի վիճակի լիներ մարդկային ցեղ մտնել առանց վիրավորվելու կամ կուլ գնալու։ Մեղքն իշխանություն է հաստատել այն ժամանակվանից, երբ Ադամը խախտեց պատվիրանը։ Շատերին այն վիրավորեց, շատերին սպանեց, բայց շատերի մեջ ոչ ոք զորու չեղավ ոչնչացնել այն, մինչեւ եկավ մեր Փրկիչը, այն Իր վրա վերցրեց և Իր Խաչին գամեց։ Ու թեեւ մեղքը խաչին է գամված, բայց մեղքի նախապատճառը դեռ մնում է և շատերին է խայթելու։ Հետո այդ նախապատճառն էլ պիտի տապալվի։

685 [7, 3]

Ճակատամարտում վիրավորվածը հաղթվելու և ճակատամարտը տանուլ տալու պատճառով չպետք է մերժի իմաստուն բժշկի խնամքին հանձնվել։ Ապաքինվելուց հետո թագավորը նրան չի մերժի, և նրան նորից կընդունեն բանակում։ Այդպես էլ նա, ում հարվածել է սատանան, չպետք է ամաչի իր թուլությունը ողբալուց, սատանայից երես թեքելուց և իր ստացած վերքին ապաշխարությամբ դարման որոնելուց։ Իսկ եթե որեւէ մեկը ամաչի, ենթակա չի լինի ապաքինության, քանի որ չի ուզում իր հիվանդությունները հայտնել բժշկին, որը երկու դահեկան է ստանում (11), որպեսզի նրանց հետ ամբողջանան բոլոր վիրավորները։

[4] Ուրեմն դուք՝ բժիշկներդ, որ մեր հռչակավոր Բժշկի աշակերտներն եք, բժշկվելու կարիք ունեցողներին պիտի չմերժեք բալասանը։ Եվ եթե որեւէ մեկը իր վերքը բանա ձեր առջեւ, տվե՛ք նրան ապաշխարության բալասանը, իսկ նա, ով ամաչում է հայտնել իր տկարությունը, քաջալերե՛ք նրան, որպեսզի նա ձեզնից չթաքցնի այդ, և երբ հայտնի ձեզ, այն հրապարակավ մի՛ հայտարարեք, որպեսզի դրա պատճառով մեր թշնամիներն ու մեզ ատողները անմեղներին մեղավոր չհամարեն։

686 [8, 3]

Ուրեմն դուք՝ անմիտներդ, իմացե՛ք, որ ամեն մի սերմ իր սեփական մարմինն է հագնում։ Երբեք ցորեն չես ցանի և փոխարենը կորեկ ստանաս, և երբեք որթատունկ չես տնկի ու դրանից թուզ ստանաս։ Ամեն ինչ աճում է իր բնությանը համապատասխան։ Նույնպես և մարմինը, որը հողին է հանձնվում, նույն բնությամբ էլ հարություն է առնելու։ Իսկ ինչ վերաբերում է մարմնի քայքայմանն ու կորստյան մատնվելուն, պարտավոր եք սովորել սերմի օրինակով. սերմը, հողի մեջ ընկնելով, փտում է ու քայքայվում, նույն փտելու շնորհիվ էլ աճում է, ծաղկում և պտուղ տալիս։

687 [8, 6]

Ինչ վերաբերում է մեռելների հարությանը, սիրելիներս, լավագույնս կփորձեմ գիտելիք տալ ձեզ։ Սկզբում Աստված ստեղծեց Ադամին։ Աստված Ադամին ձեւավորեց հողից ու կենդանության շունչ տվեց նրան։ Եվ եթե (քանի դեռ Ադամը գոյություն չուներ) Աստված նրան ստեղծեց ոչնչից, հապա որչափ առավել դյուրին պիտի լինի Նրա համար հարություն տալ նրան, որովհետեւ Ադամը սերմի նման է ցանվել հողում։

689 [12, 6]

Մեր Փրկիչը Նիսան ամսվա տասնչորսի երեկոյան Իր աշակերտների հետ կերավ զատկական ճաշը և Իր աշակերտների հետ էլ ճշմարտապես կատարեց Զատկի խորհուրդը։ Հուդայի հեռանալուց հետո Նա հաց վերցրեց, օրհնեց այն, տվեց Իր աշակերտներին ու ասաց. «Առէք, կերայք, այս է մարմինն իմ»։ Եվ բաժակ վերցնելով՝ գոհություն հայտնեց, տվեց նրանց ու ասաց. «Արբէք ի դմանէ ամենեքին. 1/4ի այդ է արիւն իմ նորոյ ուխտի, որ ի վերայ բազմաց հեղու ի թողութիւն մեղաց, զայս արասջիք առ իմոյ յիշատակի» (Մտ 26.26-28, Մր 14.22-24, Ղկ 22.18-20, Ա Կր 11.23-25)։

Տերն այդ ժամանակ դեռ ձերբակալված չէր։ Այս ասելով, Նա վեր կացավ այնտեղից, ուր կատարել էր Զատիկը՝ Իր Մարմինը որպես կերակուր և Իր Արյունը որպես ըմպելիք մատուցելով, աշակերտների հետ գնաց այն վայրը, ուր ձերբակալվելու էր։ Նա կերավ Իր իսկ Մարմնից և խմեց Իր իսկ Արյունից մինչ մեռելների մասին էր խորհրդածում։ Տերն Իր սեփական ձեռքերով Իր սեփական Մարմինը մատուցեց որպես կերակուր, իսկ խաչվելուց առաջ Իր Արյունը հեղեց որպես ըմպելիք։ Տասնչորսի գիշերը Նրան ձերբակալեցին և դատեցին նախքան վեցերորդ ժամը, վեցերորդ ժամին Նրան մահվան դատապարտացին և խաչ բարձրացրին։

690 [12, 10]

Իսրայելը ծովի մեջ մկրտվեց այդ նույն Զատկի գիշերը՝ փրկության օրը։ 1/4ատկի գիշերը մեր Փրկիչը լվաց Իր աշակերտների ոտքերը, որը Մկրտության ծորհուրդն է (15)։ Իսկ դուք, սիրելիներս, արդեն գիտեք, որ մինչեւ այն գիշերը, երբ Փրկիչը հաստատեց ճշմարիտ Մկրտությունը (16) և այն շնորհեց Իր աշակերտներին, քահանաների կատարած մկրտությունը այն մկրտությունն էր, որի մասին Հովհաննեսն ասում էր. «Ապաշխարեցէք, զի մերձեալ է արքայութիւն երկնից» (Մտ 3.2)։

Իր չարչարանքների և մահվան գիշերը Տերն աշակերտներին հայտնեց Մկրտության խորհուրդը, ինչպես վկայում է Առաքյալը. «Թաղեցաք ընդ նմին մկրտութեամբն ի մահ, զի որպէս յարեաւ Քրիստոս ի մեռելոց փառօքն Հօր, նոյնպէս և մեք ի նորոգումն կենաց շրջեսցուք» (Հռ 6.4-5, Կղ 2.12 Ղկ 16.26)։ Արդ, իմացե՛ք, սիրելիներս, որ Հովհաննեսի կատարած մկրտությունը մեղքերի ներման համար չէր, այլ ապաշխարության։

691 [14, 11]

Եվ մեր Փրկիչը՝ մեծ Թագավորը, թեեւ մենք բոլորս մեղավորներ էինք, ըմբոստ աշխարհը հաշտեցրեց Իր Հոր հետ։ Նա վերցրեց բոլորիս մեղքերը՝ Աստծու և Նրա արարածի միջեւ հաշտության նախակարապետը պատգամաբերը դառնալով։ Թեպետ բոլորս մեղավորներ ու ըմբոստներ ենք, Նա փափագում է մեզ հաշտեցնել Աստծու հետ։

692 [17, 2]

Ինչեւէ, մեզ համար հավաստի է, որ մեր Տեր Հիսուսը Աստված է և Աստծու Որդի, Թագավոր է և Թագավորի Որդի, Լույս է Լույսից, Արարիչ և Խորհրդատու, Առաջնորդ և Ճանապարհ, Փրկիչ և Հովիվ, Ժողովուրդ և Դուռ, Մարգարիտ և Ճրագ։ Նա բազում անուններով է կոչվում, բայց մենք մի կողմ թողնենք այդ բոլոր անունները և ապացուցենք, որ Աստծուց Ծագողը Աստված է և Աստծու Որդին։

693 [20, 12]

Աբրահամը ասաց մեծահարուստին. «և ի վերայ այսր ամենայնի վիհ մեծ է ընդ մեզ և ընդ ձեզ. եթէ կամիցին աստի առ ձեզ անցանել, ոչ կարեն, և ոչ այտի ոք առ մեզ անցանել» (Ղկ 16.26)։ Սա ցույց է տալիս, որ մահվանից և հարությունից հետո ապաշխարություն չի լինելու։ Ոչ չարերն են կարող ապաշխարել և արքայություն մտնել, ոչ էլ արդարները՝ մեղանչել և կործանման մատնվել։ Սա է այդ մեծ վիհը։

693ա [21, 13]

Եվ Հիսուսը բանալիները հանձնեց Սիմոնին և վերադարձավ Իրեն Ուղարկողի մոտ։

694 [22, 15]

Կյանք պարգեւողը, մահը կործանողը գալու է, Նա մահվան զորությունը իշխանությունը հեռացնելու է թե՛ արդարներից, թե՛ չարամիտներից։ Ննջեցյալները հարություն են առնելու հզոր ձայնով, մահը դուրս է մղվելու և զրկվելու է իր յուրաքանչյուր գերուց։ Ադամի բոլոր զավակները ի մի են հավաքվելու դատաստանի համար, և նրանցից յուրաքանչյուրը գնալու է իր համար նախասահմանված տեղը։ Արդարների հարությունը նրանց դեպի կյանք առաջնորդելու է, իսկ չարամիտների հարությունը՝ դեպի մահ։

696 [22, 19]

Դարձյալ լսեք Առաքյալին, որ ասում է. «Բայց իւրաքանչիւր ոք զիւր վարձս առնուցու ըստ իւրում վաստակոց» (Ա Կր 3.8)։ Ով քիչ է տքնել, իր ծուլությանն արժանի հատուցում կստանա, ով շատ է տքնել, այլ տքնանքի համեմատ էլ կվարձատրվի։ Եվ դարձյալ, Առաքյալն ասում է. «և աստղ քան զաստղ առաւել է փառօք։ Նոյնպէս և յարութիւն մեռելոց» (Ա Կր 15.41-42)։ Արդ իմացե՛ք, որ երբ մարդկանց որդիները կյանք մտնեն, պարգեւը պիտի գերազանցի պարգեւին, փառքը՝ փառքին, և հատուցումն ավելի մեծ պիտի լինի, քան հատուցումը։

697 [22, 22]

Եվ դարձյալ, ինչ վերաբերում է պատժին, պետք է ասեմ, որ բոլոր մարդիկ հավասարապես չեն պատժվում։ Ով շատ է մեղանչել, շատ էլ պիտի չարչարվի։ Ով քիչ է մեղանչել, քիչ էլ պիտի չարչարվի։ Ոմանք ելցեն ի խաւարն արտաքին. անդ եղիցի լալ և կրճել ատամանցօձ։ Մյուսները կրակի մեջ կնետվեն, իրենց արժանավորություններին համապատասխան, որովհետեւ գրված չէ, թե նրանք իրենց ատամներն են կրճտացնելու, ոչ էլ այդ վայրն է խավար համարվում։ Ոմանք էլ ուրիշ տեղ կնետվեն, որտեղ որդն նոցա ոչ վախճանեսցի, և հուր նոցա ոչ շիջցի, և եղիցին ի տեսիլ ամենայն մսեղեացօյ։ Մյուսները դուռը փակ կգտնեն, և դատավորը նրանց կասի. «Ոչ գիտեմ զձեզ» (Մտ 25.12 Մտ 7.7, Ղկ 11.9)։

698 [23, 3]

Անշուշտ, քանի որ մարդկային առաջին արարածը լսեց օձին, դատապարտվեց անեծքի, որով օձի կերակուր դարձավ, իսկ անեծքը փոխանցվեց նրա բոլոր սերունդներին։ Բայց դուռ բացվեց՝ խաղաղություն որոնելու համար, որով մշուշը հեռացավ մարդկության ուղեղից, և լույս ծագեց այնտեղ, և շողշողացող ձիթենին սկսեց պտուղներ արձակել, որոնցում կա կյանքի խորհրդանշան (25), որով կատարելագործվում են քրիստոնյաները, ինչպես նաեւ քահանաները, թագավորներն ու մարգարեները։ Այն լուսավորում է խավարը, դարմանում օծում հիվանդներին և ապաշխարողներին վերադարձնում իր ծածուկ խորհրդին։

699 [23, 48]

Մեծ է այն պարգեւը, որը Նա, ով բարի է, շնորհել է մեզ։ Առանց մեզ պարտադրելու և չնայած ի հեճուկս մեր մեղքերին՝ Նա կամենում է արդարացնել մեզ, ու թեեւ մեր բարի գործերը մեծ օգնություն չեն Նրան, Նա բժշկում է մեզ, որպեսզի հաճելի լինենք Իրեն։ Երբ չենք ցանկանում խնդրել Նրանից, Նա զայրույթով է լցվում մեր հանդեպ։ Նա անդադար կոչում է մեզ բոլորիս. «Խնդրեցէք, և տացի ձեզ, հայցեցէք, և գտջիք» (Մտ 7.7, Ղկ 11.9)։

701 [21, 61]

Մենք հիրավի Հիսուս Քրիստոսի՝ Աստծու Որդու և մեր Փրկչի միջոցով (ով ընտրեց մեզ և մոտեցրեց Նրան, և ում միջոցով մենք ճանաչում ենք Նրան և դառնում Նրան երկրպագողները, մեկ ժողովուրդ, մեկ եկեղեցի և մեկ միացյալ խումբ, որ սուրբ է) գիտակցում ենք, որ Աստված միակն է, և որ մենք պետք է խոստովանենք, երկրպագենք, բարեբանենք, գովերգենք, օրհնաբանենք, սրբացնենք ու փառաբանենք Նրա հիշափառությունը։ Փառք ու պատիվ Հորը, Որդուն և Նրա կենդանի ու սուրբ Հոգուն՝ բոլոր Նրան փառավորողների բերաններից՝ վերևում թե ներքևում։ Այժմ և միշտ, հավիտյանս հավիտենից։

 

Թարգմանությունը՝
Հասմիկ Մուրադյանի
Հատկորոշիչներ՝ Աստված, Բանագրություն, հավատ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Բառնաբասի նամակը

31 Եղբայրներ, եթե Տերը, որ ամբողջ աշխարհի Տերն...

Աթենագորաս Աթենացի

ԱԹԵՆԱԳՈՐԱՍ ԱԹԵՆԱՑԻ ԱՂԵՐՍ ՔՐԻՍՏՈՆՅԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ 161...

Ընդդեմ հեթանոսների

ԱՌՆՈԲԻՈՍ ՍԻՔԱՑԻ (Ք․ հ․ 327 թ․) ԸՆԴԴԵՄ...