Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի հիշատակի տոն

Ավանդության համաձայն, սուրբ Աստվածածնի տուփը, որտեղ պահվել է Տիրամոր գլխանոցը, հայտնաբերել են երկու հույն իշխաններ, որոնք Երուսաղեմ ուխտի գնալիս Գալիլիայում մի հրեա կնոջ մոտ տեսնում են տուփը, որի զորությամբ հիվանդներ էին բժշկվում։ Տուփը փոխելով իր կրկնօրինակով, երիտասարդներն այն բերում են Կ. Պոլիս և հանձնում պատրիարքին: Պատրիարքը տուփը զետեղում է Սուրբ Աստվածածնի եկեղեցում և հաստատում Աստվածամոր տուփի գյուտի տոնը:

Այս տոնը Հայ Եկեղեցին սկսել է տոնել 18-րդ դարից՝ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի կարգադրությամբ:

Տոնը նշվում է Հոգեգալստյան 5-րդ կիրակի օրը:

, , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ