Սուրբ Անտոնը և Կրոնիդեսը

Բաժին՝ Սրբեր

Անտոնը և Կրոնիդեսը կեսարացի հույներ էին, որոնց Հայաստան էր բերել սբ Գրիգոր Լուսավորիչը: Նրանք վանականության հիմնադիրներն են հայ իրականության մեջ: Երբ հավատո հայր սբ Գրիգորը Տարոնում քանդում է Իննակնյան բարձունքի Գիսանեի կուռքը, ապա տեղում շինում է սբ Կարապետ եկեղեցին, ուր և հաստատվում են այս երկու վանականները: 40 տարի ճգնելուց հետո սբ Անտոնը և Կրոնիդեսը կնքում են իրենց մահկանացուն Դ դարի երկրորդ քառորդում:

Հայ Առաքելական Եկեղեցին Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի, Թումասի, Անտոնի, Կրոնիդեսի և յոթ խոտաճարակների, ովքեր Իննակնյան վանքում նահատակվեցին, հիշատակը տոնում է Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ Անտոն, Կրոնիդես

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 Comments

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

read more

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

read more

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...