Աղվանքի սուրբ Գրիգորիս կաթողիկոսը

Սուրբ Գրիգորիս Հայրապետը Վրթանես կաթողիկոսի ավագ որդին էր: Ըստ Փավստոս Բուզանդի` ս. Գրիգորիսը եղել է Աղվանքի և Վիրքի կաթողիկոսը, նորոգել ու բարեկարգել բոլոր եկեղեցիները` Աստծո խոսքը քարոզելով մարդկանց: Նա Քրիստոսի սիրո վարդապետությունը քարոզել է նաև մազքութների երկրում: Սակայն մազքութների կենսակերպը շատ էր տարբերվում քրիստոնեկան կենցաղավարությունից, ուստի նրանք սուրբին կապում են ձիու պոչից և այն բաց թողնում Կասպից ծովի Վատնյան կոչվող դաշտում, ուր և նահատակվում է Հայրապետը: Ըստ ավանդության՝ նա թաղված է Արցախի Ամարաս գյուղի Ս. Գրիգորիս եկեղեցում:

Նրա նշխարների գյուտը տեղի է ունեցել 489 թ. հայոց Վաչագան թագավորի օրոք:

Հայ Առաքելական Եկեղեցին Աղվանքի Ս. Գրիգորիս կաթողիկոսի նշխարների գտնվելու, սուրբ հայրեր Թաթուլի, Վարոսի, Թումասի, Անտոնի, Կրոնիդեսի և յոթ խոտաճարակների, ովքեր Իննակնյան վանքում նահատակվեցին, հիշատակը տոնում է Ս. Խաչի Ե կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ