Սուրբ Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Հովսեփ քահանան և Այիթալա սարկավագը

Սուրբ Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Հովսեփ քահանան և Այիթալա սարկավագը նահատակվել են Դ. դարում: Ս. Ակիփսիմոսն ազգությամբ պարսիկ էր: Նա Հովսեփ քահանայի և իր Այիթալա սարկավագի հետ ձերբակալվում է Շապուհ Բ արքայի` քրիստոնյաների դեմ կիրառած հալածանքների ժամանակ: Նրանց տանում են Արբելա քաղաքը` դատվելու համար արևի գերագույն քուրմ Արդախի մոտ, սակայն նրանք հրաժարվում են երկրպագել արեգակին և կրակին: Նրանց նետում են մի մութ գուբ, ուր և մնում են երեք տարի: Այնուհետև սրբերին ուղարկում են Մեդիա` հանձնելով Շապուհ արքայի դատին, ուր և Քրիստոսի սուրբ վկաներն ընդունում են նահատակության անթառամ պսակը: Ըստ վարքագրական աղբյուրների` ս. Ակիփսիմոսը գլխատվում է, իսկ Հովսեփն ու Այիթալան` քարկոծվում:

Հայ Եկեղեցին սուրբ Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պղատոն վկայի հիշատակը տոնում է Ս. Խաչի Ը. կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ