Աթանագինե եպիսկոպոս

Աթանագինե եպիսկոպոսը ծնվել է Սեբաստիա քաղաքում, քրիստոնյա ծնողների ընտանիքում: «Վարք Սրբոցը» պատմում է, որ իր աղոթքով և գավազանով հաղթելով քաղաքի բնակիչներին նեղություն պատճառող մի վիշապի՝ Սեբաստիայի մետրոպոլիտի կողմից նշանակվում է Փոքր Հայքի Պիտակտո քաղաքի եպիսկոպոս: Դիոկղետիանոս կայսեր հալածանքների շրջանում նա իր 10 աշակերտների հետ ատյան է տարվում: Նրանք բոլորն էլ հրաժարվում են կուռքերին զոհ մատուցել և գլխատվելով նահատակվում են:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ մինչ Տրդատ արքայի մոտ ծառայության անցնելն ամուսնացած էր Աթանագինեի քրոջ՝ Մարիամի հետ, Կեսարիայից վերադառնալիս նրա մասունքները սուրբ Հովհաննես Մկրտչի նշխարների հետ Հայաստան է բերում և թաղում Տարոն գավառի Գլակա վանքում:

Հայ Եկեղեցին սուրբ Աթանագինե եպիսկոպոսի հիշատակը տարվա ընթացքում երեք անգամ է նշում:

, ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ