Սուրբ հիպիրիքյան վկաներ

Բաժին՝ Սրբեր

Սուրբ Հիպիրիքյանները 7 վկաներ էին Փոքր Հայքի Սամոսատ քաղաքից, Մաքսիմինոս Դաժ կայսեր օրոք, Գ-Դ դդ.: Իրենց քաղաքի կուռքերի պատվին կազմակերպված տոնակատարության ընթացքում նրանք իրենց տանը աղոթում էին: Այդ ժամանակ նրանց են այցելում իրենց հեթանոս 5 բարեկամները, որոնք հարցնում են նրանց՝ տոնին չմասնակցելու պատճառը և ունկնդրելով վկաների քարոզը քրիստոնեության ճշմարիտ կրոն լինելու վերաբերյալ՝ դառնում են Քրիստոսի հետևորդներ: Նրանց դատական ատյան են տանում, սակայն բոլորն էլ հաստատուն են մնում իրենց հավատքի մեջ` ընդունելով նահատակության անթառամ պսակը:

Հայ Եկեղեցին Սամոսատում նահատակված Սուրբ Հիպիրիքյանների հիշատակը տոնում է Խաչվերացի Է. կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը:

Հատկորոշիչներ՝ հիպիրիքյաններ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Այլ նյութեր

Սուրբ Փոկաս հայրապետ

Սուրբ Փոկաս հայրապետի մասին

Քրիստոսի 72 աշակերտները

Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72...

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպ իշխանները

Սուրբ Սահակն ու սուրբ Համազասպն († 786)...