Բացի 12 առաքյալներից Հիսուս ուներ նաև 72 աշակերտներ, որոնց ուղարկեց Բարի Լուրը քարոզելու բոլոր ազգերին: Ցավոք, Ավետարանում նշված չեն այս աշակերտների անունները: Ավետարաններում «աշակերտ» բառն ընդհանրապես գործածվում է Քրիստոսի բոլոր հետևորդների համար: Հիսուս Քրիստոսն իր առաքյալներին և աշակերտներին «իբրև գառներ գայլերի մեջ»՝ երկու-երկու ուղարկեց` քարոզելու Աստծո Արքայությունը` ասելով. «Ով ձեզ լսում է, Ինձ է լսում, և ով ձեզ մերժում է, Ինձ է մերժում» (տե՛ս Ղուկաս Ժ. 1-20): 12 առաքյալների և 72 աշակերտների միջև գրեթե տարբերություններ չկան. նրանք ունեն նույն իշխանությունը և նույն առաքելությունը (Ղուկաս Ժ. 9, Թ. 1), սակայն բոլոր 72 աշակերտների անունները, Բեթղեհեմի սուրբ մանուկների նման, միայն Աստծուն են հայտնի` գրված երկնքի արքայության սրբազան գրքում:
Հայ եկեղեցին Քրիստոսի 72 աշակերտների հիշատակության օրը տոնում է Վարագա սուրբ Խաչին հաջորդող շաբաթ օրը:
0 կարծիք