Ռոմանոս Երգեցողը համարվում է շարականների կանոնների ստեղծողը: Եղել է սարկավագ Կ. Պոլսի Ս. Սոֆիա եկեղեցում: Լավ երգել և կարդալ չկարողանալու պատճառով անարգվել է շատերի կողմից: Ս. Աստվածածինը հայտնվում է նրան երազում և տալիս է մի թղթագլան` հրամայելով ուտել, որից հետո Ռոմանոսն ստանում է շարականներ գրելու և կատարելու բացառիկ շնորհ: Վախճանվել է 556 թ.:
Հայ եկեղեցին Ս. Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս երգեցողի հիշատակը տոնում է Խաչվերացի երկրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը:
----------------------
Հին հղումը
0 կարծիք